Jump to content

Բրիջիտ Մակրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիջիտ Մակրոն
ֆրանսերեն՝ Brigitte Macron
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1953(1953-04-13)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրԱմյեն, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Մասնագիտությունդպրոցի դասատու
ԱշխատատուLycée Saint-Louis-de-Gonzague?
ԱմուսինԷմանուել Մակրոն[3] և André-Louis Auzière?
Ծնողներհայր՝ Jean Trogneux?, մայր՝ Simone Pujol?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի առաջին տիկին
Պարգևներ և
մրցանակներ
Մատուցած ծառայությունների համար նորվեգական արքայական շքանշանի Մեծ խաչ[6] Պատվո շքանշան Order of Grimaldi Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան Բևեռային աստղի շքանշան Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ[4] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Արքայազն Հենրիի շքանշան Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան Commander of the National Order of the Ivory Coast[5] և Order of National Merit
ԵրեխաներՏիֆանի Օզիեր[7], Լոուրենս Օզիեր-Ժուրդան[7] և Սեբաստիան Օզիեր[7]
🌐
 Brigitte Macron Վիքիպահեստում

Բրիջիտ Մակրոն (ֆրանսերեն՝ Brigitte Macron ծնունդով՝ Տրոնիե (ֆրանսերեն՝ Brigitte Trogneux), ավելի վաղ՝ Օզիեր (ֆրանսերեն՝ Auzière), ապրիլի 13, 1953(1953-04-13)[1][2], Ամյեն, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի 25-րդ նախագահ Էմանուել Մակրոնի կինը, Ֆրանսիայի առաջին տիկինը 2017 թվականի մայիսի 15-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջիտը ծնվել է շոկոլադի մասնագետի և հրուշակեղենի խանութների տիրոջ[8][9]՝ Ժան Տրոնիեի (1909-1994) և Սիմոնա Պույոլի (1910-1998) ընտանիքում։ Բրիջիտը վեց երեխաներից ամենափոքրն է եղել, նրա և ավագ եզբոր տարիքային տարբերությունը 20 տարի էր[10][11]։ Հարուստ բուրժուաներ Տորնիեների ընտանիքը Ամյենում հաստատվել է 1872 թվականից և զբաղվել է շոկոլադագործությամբ։ Արտադրել են հրուշակեղեն[12]։

1974 թվականի հունիսի 22-ին Բրիջիտը ամուսնացել է ապագա բանկիր Անդրե Լուի Օզիերի հետ։ Ունեցել են երեք զավակ՝ Սեբաստյանը (ծնվ․ 1975), Լորանսը (ծնվ․ 1977) և Տիֆանին (ծնվ․ 1984)։ Սեբաստյանը ճարտարագետ է դարձել[13], Լորանսը՝ սրտաբան, իսկ Տիֆանին՝ իրավաբան[14]։ Բիջիտը յոթ թոռ ունի։

Ստացել է հումանիտար գիտությունների CAPES վկայական և դասավանդել Փարիզի, ապա Ստրասբուրգի բողոքական Lucie-Berger դպրոցում[10][15]։ 1991 թվականին վերադարձել է ծննդավայր և ճիզվիտական La Providence ճեմարանում դասավանդել ֆրանսերեն և լատիներեն[16]։ Այստեղ՝ 1981 թվականի մայիսին հանդիպել է Էմանուել Մակրոնին՝ իր աղջկա հասակակցին ու համադասարանցուն։ Էմանուելը հաճախել է նրա գրականության դասերին և Բրիջիտի վարած թատերական խմբակ։ 1994 թվականին սկսել է նրանց սիրավեպը[17]։

2006 թվականի հունվարի 26-ին Բրիջիտը ամուսնալուծվել է և 2007 թվականի հոկտեմբերի 20-ին ամուսնացել Մակրոնի հետ[11]։ Որպես գործող քաղաքական գործչի կին` հայտնվել է 2007 թվականի հունիսի 2-ին՝ մասնակցելով Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի և նրա կնոջ հետ պաշտոնական ընթրիքին[18]։

Բրիջիտ Մակրոնը ակտիվ դեր է խաղացել ամուսնու նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ ընթացում ապագա նախագահին սատարել են նաև Բրիջիտի բոլոր զավակները[13]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Caroline Derrien et Candice Nedelec, Les Macron, Paris, Fayard, coll. « Documents », 2017, 234 p. (ISBN 978-2-213-70462-3).
  • Anne Fulda, Emmanuel Macron, un jeune homme si parfait, Paris, Plon, 2017.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brigitte Macron (ֆր.)
  3. https://www.elysee.fr/en/brigitte-macron
  4. Modtagere af danske dekorationerDanish Royal Family.
  5. https://www.pressecotedivoire.ci/article/4515-le-president-emmanuel-macron-eleve-dans-la-dignite-de-grand-croix-de-lordre-national
  6. https://www.vg.no/rampelys/i/4Bad6a/det-franske-presidentparet-faar-kongelige-utmerkelser
  7. 7,0 7,1 7,2 http://gw.geneanet.org/wikifrat?lang=fr&p=brigitte&n=trogneux
  8. Gaël Rivallain, «Ce banquier énarque amiénois qui remplace Montebourg», Le Courrier picard, 27 août 2014 . (ֆր.)
  9. Brigitte Macron, un amour plus fort que le temps (ֆր.)
  10. 10,0 10,1 Brigitte et Emmanuel Macron prêts pour tous les défis (ֆր.)
  11. 11,0 11,1 Listes alphabétiques des personnalités présentes sur Wikifrat (ֆր.)
  12. «Arras : la chocolaterie Trogneux va déménager sur la place des Héros». La Voix du Nord. 2015 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին. (ֆր.)
  13. 13,0 13,1 Le fils aîné de Brigitte Macron, ingé­nieur spécia­lisé dans les statis­tiques, cultive la discré­tion (ֆր.)
  14. Tout savoir sur Brigitte Trogneux, la femme d'Emmanuel Macron (ֆր.)
  15. Glamour et love story: quand le couple Macron minaude (ֆր.)
  16. Brigitte Macron, un amour plus fort que le temps (ֆր.)
  17. Brigitte Macron : une « autre régularité » pour en finir avec la cougar Արխիվացված 2017-05-07 Wayback Machine (ֆր.)
  18. Tout savoir sur Brigitte Trogneux, la femme d’Emmanuel Macron (ֆր.)