Բրիջիթ Սոսու Փերենյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիջիթ Սոսու Փերենյի
Դիմանկար
Ծնվել է1990
ԾննդավայրՏոգո
Քաղաքացիություն Գանա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Brigitte Sossou Perenyi Վիքիպահեստում

Բրիջիթ Սոսու Փերենյի (անգլ.՝ Brigitte Sossou Perenyi, 1990, Տոգո), փաստագրական ֆիլմերի գանացի պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջիթը յոթ տարեկանում առևանգվել և ուղարկվել է գանայական մի տաճար, որտեղ կիրառվում էր թրոկոզի կամ աստվածների կին կոչվող աշխարհիկ կարգը։ Այդ կարգի պահանջների համաձայն՝ նա հարկադիր, ստրկական աշխատանք է կատարել՝ հարազատներից մեկի գործած մեղքերը քավելու համար[2][3][4] (նրա հորեղբայրը բռնվել էր ամուսնական անհավատարմության մեջ)։ Թրոկոզիի սովորույթը Գանայում ու հարևան երկրներում՝ Տոգոյում, Բենինում, պահպանվել է ավելի քան երեք հարյուր տարի և միայն 1998 թվականին է վերջապես քրեականացվել Գանայում։ Իսկ Բրիջիթի առևանգվելու ժամանակ նրա բախտակից աղջիկների թիվն անցնում էր հինգ հազարից[5][6]։

1997 թվականին ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» (60-minute) ծրագիրը ցուցադրել է «Իմ գողացված մանկությունը» (My Stolen Childhood) խորագիրը կրող փաստագրական կինոնկարը, որտեղ պատկերված է, թե ինչ պայմաններում է ապրել աղջնակ Բրիջիթը տաճարում։ Ոչ կառավարական International Needs կազմակերպության օգնությամբ ամերիկացի Քեննեթ Փերենյին մեկնել է Գանա, ազատել է Բրիջիթին, որդեգրել ու իր հետ տարել ԱՄՆ, որտեղ աղջիկն անց է կացրել տասներեք տարի։ Ազատվելուց քսան տարի անց Բրիջիթը վերադարձել է Տոգո՝ իր կենսաբանական ընտանիքի գիրկը։ Իր վերադարձի մասին նա BBC-ի օժանդակությամբ փաստագրական ֆիլմ է նկարահանել՝ դատապարտելով թրոկոզիի կիրառությունը[7]։

2018 թվականին BBC-ն Բրիջիթ Սոսու Փերենյիին ընդգրկել է այդ տարվա համար կազմած աշխարհի առավել ազդեցիկ 100 կանանց ցանկում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/world-46225037
  2. «In-depth Story: Brigitte Sossou Perenyi Discusses Captivity and Rescue from Religious Shrine». The Weight She Carries (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «My Stolen Childhood: understanding West Africa's trokosi system». BBC. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «'Trokosi' survivor Brigitte Sossou Perenyi on her documentary 'My Stolen Childhood'». Live 91.9 FM (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «"Las esposas de los dioses": la práctica trokosi por la que mantienen como esclavas a niñas por los "pecados" de sus familiares». BBC Mundo. 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «'My Stolen Childhood': A documentary on 'Trokosi' practice narrated by a survivor». www.ghanaweb.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «How girls are donated to shrines as sex slaves in Ghana». Pulse Ghana. 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «BBC 100 Women 2018: Who is on the list?» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիջիթ Սոսու Փերենյի» հոդվածին։