Jump to content

Բրենդա Բենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդա Բենե
Ծնվել էօգոստոսի 14, 1945(1945-08-14)
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 7, 1982(1982-04-07) (36 տարեկան)
Մահվան վայրԱրևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և South Gate High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Բիլ Բիքսբի և Paul Petersen?

Բրենդա Էնն Բենե (անգլ.՝ Brenda Anne Benét, օգոստոսի 14, 1945(1945-08-14), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 7, 1982(1982-04-07), Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդա Էնն Նելսոնը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 14-ին Հոլիվուդում (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ)։ Որոշ ժամանակ սովորել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։

1946 թվականին Բրենդան սկսել է նկարահանվել կինոյում, նրա առաջնաելույթը տեղի է ունեցել «Վենդին և ես» հեռուստաեսորիալում՝ Շամիրայի դերում։ 1979-1982 թվականներին (մինչև իր մահը) նա «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում խաղացել է Լի Դյումոնդ Կարմայքլ Ուիլյամսի դերը՝ նկարահանվելով 255 էպիզոդում։ Ընդհանուր առմամբ, դերասանուհին 37 դեր է խաղացել ֆիլմերում և սերիալներում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1970 թվականներին Բրենդան ամուսնացել է Փոլ Փիթերսենի հետ։ 1971-1979 թվականներին նա ամուսնացել է Բիլ Բիքսբիի հետ, որից ունեցել է իր միակ երեխային՝ Քրիստոֆեր Բիքսբիին[1]։ Բիքսբիից բաժանվելուց հետո և մինչև իր մահը Բրենդան լեսբիական հարաբերություններ է ունեցել Թամի Բրյուսի հետ[2]։

1981 թվականին, իր միակ որդու մահից հետո, Բրենդան ընկել է ծանր դեպրեսիայի մեջ։ 1982 թվականի ապրիլի 7-ին դերասանուհին և նրա ընկերուհին՝ Թամին, պետք է համատեղ ընթրիքի գնային ռեստորան, սակայն Թամին, հայտնաբերելով, որ Բրենդան փակվել է լոգարանում, իրեն վատ է զգացել և օգնության համար դուրս է եկել փողոց։ Լոգարանի դուռը բացելուց հետո հայտնաբերվել է Բրենդայի մարմինը․ 36-ամյա դերասանուհին ինքնասպան է եղել՝ այդպես էլ չկարողանալով համակերպվել որդու մահվան հետ[3]։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1964 ս Wendy and Me Wendy and Me
1979-1982 ս Մեր կյանքի օրերը Days of Our Lives Լի Դյումոնդ Կարմայքլ Ուիլյամս

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lisanti, Tom; Wells, Carole Drive-in Dream Girls: A Galaxy of B-movie Starlets of the Xixties. — McFarland, 2003. — С. 219—220. — ISBN 0-786-41575-4
  2. Bruce, Tammy The Death of Right and Wrong: Exposing the Left's Assault on Our Culture and Values. — Three Rivers Press[en], 2004. — С. 2. — ISBN 1-400-05294-7
  3. Bruce, Tammy The Death of Right and Wrong: Exposing the Left's Assault on Our Culture and Values. — Three Rivers Press[en], 2004. — С. 3. — ISBN 1-400-05294-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]