Բրենդան Մուր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրենդան Մուր Brendan Moore | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1972 |
Ծննդավայր | Շեֆֆիլդ, Անգլիա |
Քաղաքացիություն | Անգլիա |
Ազգություն | անգլիացի |
Մասնագիտություն | Սնուկերի դատավոր |
Բրենդոն Մուր (անգլ.՝ Brendan Moore, փետրվարի 17, 1972[1], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի սնուկերի դատավոր է։ Նա դարձել է դատավոր 2002 թվականի սեպտեմբերից, բայց պրոֆեսիոնալ մրցաշարերում դեբյուտը կայացել է 2005 թվականին։ Նրա վարած առաջին խաղը եղել է Գրան Պրիում Դևիդ Ռոի և Պատրիկ Ուոլլսոի միջև։ 2008 թվականից վարում է նաև սնուկերի աշխարհի առաջնության խաղերը, այդ մրցաշարում նրա դեբյուտբը կայացել է Սթիվ Դևիս — Ստուարտ Բինգհեմ խաղում։ Իսկ Շանհայ Մասթերս 2009-ում եղավ նրա վարած առաջին վարկանշային կիսաեզրափակիչը։
Welsh Open 2010-ում Բրենդան Մուրին վստահեցին մրցաշարի եզրափակիչը։ Նույն տարում Մուրը վարեց նաև սնուկերում երկրորդ կարևորագույն ՄԲ առաջնությունը։ 2012 թվականին իր կարիերայում առաջին անգամ վարեց Մասթերսը։ 2014 թվականին առաջին անգամ նա վարեց սնուկերի աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Ռոննի Օ'Սալլիվանը և Մարկ Սելբին։
Եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա վարած եզրափակիչները։
Մրցաշար | Տարի |
---|---|
Աշխարհի առաջնություն | 2014 |
ՄԲ առաջնություն | 2010, 2013 |
Մասթերս | 2012 |
Wuxi Classic | 2012 |
Welsh Open | 2010 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրենդան Մուրը Worldsnooker կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Prosnookerblog կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Snookerist.ru կայքում (ռուս.)