Բրատսկի օդանավակայանի հրդեհ (1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրատսկի օդանավակայանի հրդեհ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Օդանավ

Բրատսկի օդանավակայանի հրդեհ, արտակարգ պատահար (հրդեհ), որը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսի 23-ին Բրատսկի օդանավակայանում: Հրդեհի հետևանքով այրվել է երկու ՏՈՒ-154 ինքնաթիռ և զոհվել 1 մարդ:

Ինքնաթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏՈՒ-154Բ ինքնաթիռ, որը նման է երկու այրված ինքնաթիռներին

78А-282 գործարանային համարով և 02-82 սերիայի ՏՈՒ-154Բ-1-ը թողարկվել է 1978 թվականի հունիսի 23-ին Կույբիշևի ավիագործարանի կողմից և հուլիսի 6-ին փոխանցվել Քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որն ինքնաթիռին տվել է CCCP-85282 համարը և նրան ուղարկել 235-րդ Առանձին կառավարական ավիաջոկատ: 1981 թվականի ապրիլի 23-ին ինքնաթիռը տեղափոխեցին Ուրալի քաղավիացիայի ենթակայության տակ գտնվող Պերմի առաջին ավիաջոկատ, իսկ հետագայում Սվերդլովսկի առաջին ավիաջոկատ (Ուրալյան ՔԱԿ)[1][2]:

77А-234 գործարանային համարով և 02-34 սերիայի ՏՈՒ-154Բ-1-ը թողարկվել է 1977 թվականի սեպտեմբերի 11-ին Կույբիշևի ավիագործարանի կողմից և սեպտեմբերի 30-ին փոխանցվել Քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որն ինքնաթիռին տվել է CCCP-85234 համարը և նրան ուղարկել քաղաքացիական ավիացիայի Մոսկվայի տարածքային կառավարման Վնուկովո ավիաջոկատ: 1986 թվականի նոյեմբերի 21-ին ինքնաթիռը տեղափոխվել է քաղաքացիական ավիացիայի Մերձվոլգյան առաջին Կույբիշևյան ավիաջոկատ: Աղետի օրվա դրությամբ ինքնաթիռը կատարած է եղել 31565 ժամ թռիչք և 13180 վայրէջք[1][3]:

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունիսի 18-ին Սամարայի ավիաձեռնարկության 85234 ինքնաթիռն իրականացնում էր 5308 Վլադիվոստոկ-Սամարա չվերթը, որի ժամանակ պետք է վայրէջք կատարեր Բրատսկի օդանավակայանում՝ վերալիցքավորման համար։ Ինքնաթիռի սպասարկման ժամանակ հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ, ինչի հետ կապված որոշվել է տվյալ ինքնաթիռն առայժմ չլիցքավորել: Թռիչքի ուղևորները Սամարա են ուղարկվել Բրատսկի ավիաձեռնարկության ինքնաթիռներից մեկով, իսկ Սամարայի ՏՈՒ-154-ը թողնվել է վերանորոգման համար[4]:

Վառելիք լիցքավորող ТЗ-22-258

Արդեն գիշերը Բրատսկի օդանավակայանում վայրէջք կատարեց, այնուհետև հարևան հարթակում կայանեց Եկատերինբուրգի ավիաձեռնարկության 85282 ինքնաթիռը, որն իրականացնում էր 2889 Վլադիվոստոկ-Եկատերինբուրգ չվերթը և նույնպես վերալիցքավորման համար պետք է միջանկյալ վայրէջք կատարեր Բրատսկում: Ինքնաթիռում կար 130 ուղևոր, որոնցից շատերը լքել էին ինքնաթիռը և սպասում էին օդակայարանի շենքում, սակայն 10 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, անձնակազմի հրամանատարի (Ն. Նելիդովի) թույլտվությամբ մնացին ինքնաթիռի սրահում: 2889 չվերթի ինքնաթիռի լիցքավորումն իրականացվում էր գիշերվա ժամը 3-ին՝ երկու ТЗ-22-258 վառելիք լիցքավորող մեքենաների միջոցով՝ վառելիքալիցքավորիչից վառելիքալիցքավորիչ սխեմայով[1][4]:

Անսպասելիորեն երկրորդ վառելիքալիցքավորիչի լիցքավորման խողովակի ծայրակալն անջատվեց հիմնական վառելիքալիցքավորիչի ընդունիչից: Անջատված խողովակից ճնշման տակ հորդառատ դուրս ցայտած ավիակերոսինն ընկավ պոմպային ագրեգատի աշխատող շարժիչի արտանետող կոլլեկտորին և բռնկվեց՝ առաջացնելով հրդեհ հիմնական վառելիքալիցքավորիչի հետնամասում: Լիցքավորում իրականացնող անձնակազմը չկարողացավ անջատել շարժիչները և կասեցնել վառելիքի մատակարարումը, որը, շարունակելով ճնշման տակ դուրս թափվել բետոնին, արագ մեծացնում էր հրդեհի օջախը: Մի քանի րոպեից բռնկվեց 85282 ինքնաթիռը, այնուհետև 85234-ը, իսկ հրշեջ բրիգադները չկարողացան մարել դրանք: Միևնույն ժամանակ օդային տերմինալի մոտ կայանված, ավիակերոսինով լցված տարաների պայթյունի վտանգ կար։ Հրդեհի վայր ժամանած վարորդների հերթափոխի բրիգադավար Գենադի Գավրիլովը ցատկեց այրվող վառելիքալիցքավորիչներից մեկի մեջ և հեռացրեց այն կրակի գոտուց: Այնուհետև Գավրիլովը վերադարձավ և սկսեց հեռացնել երկրորդ վառելիքալիցքավորիչը, սակայն 70 մետր հեռավորության վրա տեղի ունեցավ պայթյուն:

Պայթյունի ժամանակ հերթափոխի բրիգադավար Գենադի Գավրիլովը ստացավ ծանր այրվածքներ և տեղափոխվեց № 2 քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ էլ մահացավ հունիսի 21-ին ժամը 14-ին: Բացի իրենից այլևս ոչ ոք չմահացավ: Երկու ինքնաթիռներն էլ ոչնչացան, իսկ ընդհանուր նյութական վնասը կազմեց 250 միլիոն ռուբլի: Ուղևորներին վճարվեց փոխհատուցում (մեկ կիլոգրամ ուղեբեռի համար 50 ռուբլի)[1][2][4]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցույց տվեց հետաքննությունը, խողովակի անջատումը տեղի է ունեցել նրա հետ ՎՔՆ-ի ոչ սթափ օպերատոր Բերդիշևի նախորդած գործողությունների հետևանքով: Իսկ պաշտպանիչ վահանակները հանելու պատճառով տեղի է ունեցել վառելիքի ընկնելը շարժիչի ելքային կոլլեկտորի վրա, ինչը հանգեցրել է կերոսինի բռնկմանը և հրդեհի առաջացմանը[1]: Ինչպես հաղորդեց ՌՖ-ի անվտանգության քաղաքային բաժնի պետ Սերգեյ Գորեմիկոն, աղետի պատճառ է հանդիսացել «տարրական ռուսական անպատասխանատվությունը»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Чрезвычайное происшествие (пожар) с двумя Ту-154Б-1 концерна Аэроволга и Уральского УГА в а/п Братск (борт RA-85282), 19 июня 1992 года.» (ռուսերեն)։ AirDisaster.ru։ Վերցված է 2014-05-09 
  2. 2,0 2,1 «Туполев Ту-154Б-1 Бортовой №: CCCP-85282» (ռուսերեն)։ russianplanes.net։ Վերցված է 2014-05-09 
  3. «Туполев Ту-154Б-1 Бортовой №: CCCP-85234» (ռուսերեն)։ russianplanes.net։ Վերցված է 2014-05-09 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Августовский Олег (1992)։ «В БРАТСКОМ АЭРОПОРТУ СГОРЕЛО ДВА САМОЛЕТА» (ռուսերեն)։ Братское обозрение։ Վերցված է 2014-05-09