Բրաուլյոզ
Արտաքին տեսք
Բրաուլյոզ | |
---|---|
Տեսակ | animal disease? և մակաբուծական հիվանդություն |
Պատճառ | Braula coeca |
Վնասում է | մեղու |
Բրաուլյոզ, մեղուների ինվազիոն հիվանդություն։ Հարուցիչները Braula cocea (մեղուների ոջիլ) անթև ճանճերն են, որոնք մակաբուծվում են մայր և աշխատավոր մեղուների մեջքին, հազվադեպ՝ բոռերի, հիմնականում կրծքի ու փորիկի միջև։ Սնվում են մայր մեղվին և թրթուրներին աշխատավոր մեղուների հասցրած սննդապաշարով։ 1 մեղվի վրա կարող է լինել մոտ 75 ճանճ։ Ճանճերը ձվադրում են մեղրահացի բջիջների կափարիչիկների վրա։ Ճանճի թրթուրները գերիշխում են, սնվում մոմով և նրանում առկա ծաղկափոշով։ Բրաուլյոզի ժամանակ նվազում է մեղրատվությունը, երբեմն սատկում է մայր մեղուն։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր 7-8 օրվա ընթացքում պարբերաբար մեղրախորիսխների հետ մոմային կափարիչիկների հեռացում և դրանց հալում, ֆենոթիազինով ծխահարում, վարոօբրաուլինով մշակումներ։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարանտինային միջոցառումների պահպանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |