Բրանիսլավ Տրայկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանիսլավ Տրայկովիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1989(1989-08-29)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Odžaci, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 191 սմ
Քաշ 85 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սերբիա Զեմուն
Համար 30
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2010

2007

2010-2013

2013-2014

2015-2017

2017-մինչ հիմա

Սերբիա և Չեռնոգորիա Հայդուկ (Կուլա)

Սերբիա   Ռադնիչկի (Սոմբոր)

Սերբիա Վոյվոդինա

Սերբիա Պարտիզան (Բելգրադ)

Ղազախստան Օրդաբասի

Սերբիա Զեմուն

70 (0)

11 (1)

71 (3)

11 (0)

51 (2)

8 (0)
Ազգային հավաքական
2013 Սերբիա Սերբիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բրանիսլավ Տրայկովիչ (սերբ.՝ Бранислав Трајковић, օգոստոսի 29, 1989(1989-08-29)[1][2], Odžaci, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, սերբական «Զեմուն» ֆուտբոլային ակումբի պաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայկովիչը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 16 տարեկան հասակում «Հայդուկ» ակումբի կազմում։ Հաջորդ երկու տարիները խաղացել է վարձավճարով։ 2008 թ․ ֆուտբոլիստը վերադառնում է Հայդուկ և տեղ զբաղեցնում թիմի հիմնական կազմում խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում։

2010 թ․ օգոստոսին Տրայկովիչը պայմանագիր է ստորագրում «Վոյվոդինա» ակումբի հետ[3]։ Ֆուտբոլիստը իր խաղի շնորհիվ կարողանում է դառնալ Վոյվոդինայի ավագը[4]։ 2013 թ․ սկզբին ֆուտբոլիստը մերժում է իտալական «Ուդինեզե» ակումբի առաջարկը և ցանկանում է մնալ սերբական ակումբում։

2014 թ․ հունվարի 11֊ին Տրայկովիչը տեղափոխվում է Բելգրադի «Պարտիզան»։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայկովիչ առաջին խաղը Սերբիայի ազգային հավաքականի կազմում եղել է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին, երբ թիմը մրցում էր Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. B92 Sport: Lazetić i Trajković u Vojvodini 31 August 2010
  4. Branislav Trajković: Rođen sam kao Vojvodinaš! June 8, 2011

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]