Բրահիմ Զաիբատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրահիմ Զաիբատ
Brahim Zaibat 08 02 14 Galaxie Danse avec les stars.jpg
Ծնվել էսեպտեմբերի 6, 1986(1986-09-06) (33 տարեկան)
ԾննդավայրԼիոն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունպարուսույց
Brahim Zaibat Վիքիպահեստում

Բրահիմ Զաիբատ (ֆր.՝ Brahim Zaibat, սեպտեմբերի 6, 1986(1986-09-06), Լիոն), ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի պարուսույց և պարող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաիբատը Մադոննայի Նիսում տեղի ունեցած համերգին, 2012 թվական

Բրահիմ Զաիբատը իր կարիերան սկսել է «Baby Boom Crew» հիփ-հոփ բենդում: Եղել է նաև «Pockemon Crew.»-ի անդամ[1]:

2005 թվականին որպես պարող մասնակցել է ֆրանսիական «Աստղերի ակադեմիա» հեռուստահաղորդմանը, որտեղ պարուսույց է եղել Քամել Օուալին:

2008 թվականին նա լքել է «Pockemon Crew.»-ն, որից հետո միացել է գերմանական «Flying steps» խմբինH:

2012 թվականին Ինդիանապոլիսում պարել է Մադոննայի կատարումների ժամանակ, որը տեղի էր ունենում «Super Bowl XLVI»-ի եզրափակչի շրջանակներում: Նույն տարում նա մասնակցել է նաև Մադոննայի շրջագայություններին:

2013 թվականին դարձել «Ռոբին Հուդ» մյուզիքլի դերասանական խորհրդատու: Մասնակցել է նաև «Պարեր աստղերի հետ» շոուի չորրորդ եթերաշրջանին, որտեղ պարուհի Կատրինա Պաչետի հետ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հեռուստաշոուն ցուցադրվել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությամբ:

2014 թվականի հունվարին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ծրագրի շրջագայությանը:

2014 թվականի հունվարի 31-ին հայտարարել է իր շոու ծրագրի մասին, որը ուներ Rock it All անվանումը: Այդ ծրագրով նա հանդես է եկել Ֆրանսիայի և Բելգիայի մի շարք քաղաքներում: Ծրագիրը սկսվել է նույն տարվա հոկտեմբերի սկզբին և ավարտվել դեկտեմբերի վերջին[2] His show is a success, with a very positive response from the public and the press.[3]: Շրջագայության ընթացքում նա ծրագրող հանդես է եկել 23 քաղաքներում: Երեք շոու նա ցուցադրել է Casino de Paris-ում՝ որպես վերջաբան[4]:

2015 թվականին մասնակցել է «Երեք հրացանակիրները» մյուզիքլին: Նա եղել է նաև մյուզիքլի արտ տնօրենը:

2016 թվականից նկարահանվում է Ֆորտ Բոյար հեռուստախաղում, որտեղ մարմնավորում է վարպետներից մեկին: 2013 թվականին Բրահիմ Զաիբատը հարաբերությունների մեջ է եղել Մադոննայի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]