Բրաբիոն Նոտար Պալատեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)

Բրաբիոն Նոտար Պալատեցի կամ Բրաբիոն գրագրուհի (1750, Կոստանդնուպոլիս - 1835, Կոստանդնուպոլիս), հայ գրչուհի, մանկավարժ։

Բրաբիոն գրագրուհին հեղինակ է բազմաթիվ ընդօրինակությունների, որոնց մեծ մասը կատարել է Պալատի Ս. Հրեշտակապետ եկեղեցու դպրատանը։ Նրա ընդօրինակություններից պահպանվել են տասնյոթ ձեռագիր, որոնցից ութը Մատենադարանում, մնացածը ցրված են տարբեր երկրներում։ Բրաբիոնը առաջին հայ կինն է, որ զբաղվել է տպագրական գործով, այն զուգակցելով մանկավարժության և գրչագրության հետ։ Եղբոր՝ Մատթեոս դպիրի հետ երկար տարիներ գործակցել է և դասավանդել իրենց տանը բացված երկսեռ դպրոցում։ Քույր և եղբայր թաղված են Էդիրնե-քափույի գերեզմանատանը[1]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Զարդարյան, Հիշատակարան, 1910, Կոստանդնուպոլիս