Մատթեոս Դպիր Պալատեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս Դպիր Պալատեցի
Մասնագիտությունմատենագետ և տոմարագետ

Մատթեոս Դպիր Պալատեցի, 18-րդ դարի մատենագիր, տոմարագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոջ՝ Բրաբիոն Նոտար Պալատեցու հետ ուսուցչություն է արել Կ. Պոլսում՝ իրենց տանը բացած դպրոցում։

Ապեհասլ Իսաք Հրեայի աջակցությամբ 1776-1778 թվականներին կազմել է կրոնական տոնացույց՝ «Տետրակ տօնացոյցի», որը պագրվել է 1776 թվականին Կ. Պոլսում՝ Բարսեղ Սեբաստացու տպարանում։ Տիտղոսաթերթին գրված է՝ «Տետրակ տօնացոյցի, որ ցուցանէ զկարգեցեալ տօնս սրբոյն Աստուծոյ. զպահս եւ զկիւրակէս ըստ կարգադրութեան մօր մերոյ Սրբոյ եկեղեցւոյ»։ 1778 թվականին տպագրված տոնացույցի տիտղոսաթերթը նույնն է, 1777 թվականի տիտղոսաթերթում՝ «Տետրակ տօնացոյցի, որ ցուցանէ զկարգեցեալ տօնս, զպահս եւ զկիւրակէս 1777 ամի տեառն...»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։