Բվով տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բվով տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1910
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Բվով տան լուսանկարներ

Բվով տուն (ռուս.՝ Дом с совой), մոդեռն ոճի բնակելի տուն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում, Խորհրդային փողոցի և Դուբովսկու փողոցի հանգույցում (Դուբովսկու փողոց, թիվ 8)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1910 թվականին և սկզբում եղել է փոխադարձ վարկի ընկերության ղեկավար Գ. Գ. Կրիվցովի, այնուհետև՝ Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Մ. Մ. Գրիշինի (1891-1979) սեփականությունը[2]։

Ատամանսկայա փողոցի հեռանկարը եզրափակող բնակելի շենքի ճարտարապետական ոճը արվեստաբան Վ. Կուլիշովն անվանել է «ֆիննական մոդեռն»։ Նման եզրահանգման պատճառը ճակատի հարդարման մեջ օգտագործված, մակատեսքի տեսանկյունից բացարձակապես տարբեր նյութերի պարզ համադրությունն է, ինչը բնորոշ է հյուսիսային երկրներին. վայրի քար, մուտքի եզերող պորտալ, հարկի ստորին, ցոկոլային մաս և պատերի մակերեսը ծածկող ջնարակապատ սալիկ։

Տան անվանումն առաջացել է նրանից, որ մուտքի վերևի սրածայր ճակտոնի խորշում տեղադրված է մարմարե բվի՝ ընտանեկան բարօրության և երջանկության խորհրդանիշի քանդակ։ Փայլուն դեղնականաչ մակերեսով սալիկների և կոպտատաշ մոխրագույն քարի հակադրությունը հաճախ կարելի է հանդիպել միջնադարյան ճարտարապետության մեջ[3]։

Հենց այս տունն է հիշատակվում քաղաքում ծնված խորհրդային գրող Գենադի Սեմենիխինի «Նովոչերկասկ» վեպում, սակայն այնտեղ նշված է այլ հասցե[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. Дубинец Т. Ю. Модерн в архитектуре города Новочеркасска Արխիվացված 2017-03-04 Wayback Machine «Архитектон: известия вузов» № 46 — Август 2014
  3. Кулишов В. И. В низовьях Дона — Москва: Искусство, 1987 — с.175
  4. Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья — Ростов-на-Дону, ГинГо, 1996