Jump to content

Բստաձոր Գիլանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բստաձոր Գիլանաձոր, հովիտ Հայկական լեռնաշխարհում, Ագուլիսի շրջանում։ Այս ձորից առանձնանում է 2 ճյուղ մոտ միանում են երկու ուրիշ ձորակներ՝ մեկը Մսրվանիսի ձորակն է, մյուսը՝ Բելևի։ Ձգվում է հյուսիսից հարավ, Գղնայի ձորից արևմուտք։ Իր չափսերով ամենամեծն է Գողշանի շրջանում։

Դրա միջով հոսում է գետ Գիլանչայը, որ առաջանում է Սաղկարսուի և Այրի միախառմամբ և ընդունելով մի քանի վտակներ՛ ինչպս Բստաչայ, Տևիչայ և Բելևչայ՝ թափում է Արաքսի մեջ։

Այստեղ էր գտնվում Ազագիրան հին քաղաքը, հետքերը այժմ նշմարվում են[1]։ Այս քաղաքի անունիվ հովիտը նաև անվանում էին Ազա-Ճիրան։ Այստեղ ծնվել է Վրթանես Սռնկեցին։ Նոր ժամանակներում հովիտը ավելի հաճախ հիշատակում են Բիստ ու Բելև գլխավոր գյուղերի անուններով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]