Բույսերի սևագունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի սևագունություն, որի հարուցիչները տարբեր սնկերն են (սապրոֆիտներ և կիսամակաբույծներ)։ Ախտահարում է հացահատիկային (հատկապես վտանգավոր է հասկերի և սերմնապտուղների վրա), պտղատու, հատապտղատու մշակաբույսերը, ցիտրուսայինները, խաղողենին, թթենին, գայլուկը, գեղազարդիչ բույսերը, անտառային որոշ ցեղեր և այլն։ Բույսի ախտահարված օրգանների վրա ի հայտ են գալիս սև կամ մուգ դարչնավուն թաղանթներ (միցելիումներ և սնկերի սպորակրություն), նվազում է բույսերի լուսասինթեզը, դժվարանում օդի թափանցումը դեպի հյուսվածքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։