Բուլղար լեռներ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուլղար (այլ կիրառումներ)
Բուլղար լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա |
Նյութ | նստվածքային ապար |
Լեռնաշղթա | Տավրոսյան լեռնահամակարգ և Կենտրոնական Տավրոս |
Բարձրություն (ԲԾՄ) | 3524 մետր |
Երկարություն | 80 կմ |
Մեծագույն գագաթ | Մեդեդսիզ |
Բուլղար լեռներ, Բոլկար, Բուլգար, Բուլղարդաղ, Բուղադաղ, Բուղլարդաղ, Պուլկարտաղ, Պուլղար լերինք, Պուղլարտաղ, Տորոսի պար, լեռներ Կիլիկիայում, նրա լեռնային մասում։ Կազմում է Կիլիկյան Տավրոսի համակարգի երեք գլխավոր գոտիներից մեկը և տարածվում է Լարանտայի ու Էրեկլիի միջև, Տարսոնի շրջանի հյուսիսարևմտյան մասում։ Գագաթներից մեկը կոչվում է Բուլղար։ Անվանումն ստացել է միջին դարերում բյուզանդացիների կողմից այստեղ բռնագաղթված բուլղարներից։ Պարունակում է արծաթի և կապարի պաշարներ[1]։ Հայտնի է Աղդաղ լեռը արևելքում, Հաճնի հյուսիսային մասում[2], Գեչի Բելի լեռը[3] և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 752 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 168 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 839 — 992 էջ։