Բորն Դունկերբեկ
Արտաքին տեսք
Բորն Դունկերբեկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Ռիբե, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | windsurfer |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Բորն Դունկերբեկ (Björn Dunkerbeck, հուլիսի 16, 1969, Ռիբե, Դանիա), պրոֆեսիոնալ վինդսերֆեր, որը PWA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռեկորդային 12 տարի անընդմեջ[1][2]։ Ընդհանուր առմամբ, Բյորնն տարբեր մարզաձևերում աշխարհի չեմպիոն է դարձել 41 անգամ։

Բորնը հոլանդացոււ և դանիացու որդի է, սակայն E-11 առագաստով ծով է դուրս եկել, քանի որ կյանքի մեծ մասը ապրել է Կանարյան կղզիներում։ Նրա մարզական կարիերան սկսվել է 80-ական թվականների վերջին, և արդեն 1990-ական թվականներին նա հասել է պրոֆեսիոնալ մակարդակի։ Հիմնականում Բյորնի հաղթանակները վինդսերֆինգի մրցավազքում էին, բայց նա նաև չեմպիոն էր Վեյվ մարզաձևում[3]։ Ներկայումս նա հանդես է գալիս SUI-11 առագաստով, քանի որ տեղափոխվել է Շվեյցարիա։
Մրցանակներ PWA
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն ընդհանուր միավորներով (1988—1999)
- Աշխարհի չեմպիոն մրցավազքում (1988—1999) և 2011
- Վեյվի աշխարհի չեմպիոն (1990, 1992, 1993, 1994, 1995, 1999, 2001)
- Ֆրիսթայլի աշխարհի չեմպիոն (1998)
- Աշխարհի արագության մրցավազքի չեմպիոն (1994)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jack L. Canfield, Mark Victor Hansen, Sharon Linnea Chicken Soup from the Soul of Hawaii: Stories of Aloha to Create Paradise Wherever you are. — HCIInspirational, 2003. — ISBN 0757300618(չաշխատող հղում)
- ↑ «Windsurfer aims for speed record». CNN International. 2003 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին. Վերցված է 2020-07-25-ին.
- ↑ «The World Champion of World Champions». noticias.info. 2005 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյորն Դունկբեկի պաշտոնական կայքում
- PWA profile
- Sail World article Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորն Դունկերբեկ» հոդվածին։ |
|