Բորիս Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Նավասարդյան
Ծնվել է հունվարի 1, 1957(1957-01-01) (62 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Ռոստովի պետական համալսարան
Մասնագիտություն լրագրող
Աշխատավայր Կոմսոմոլեց, Հայաստանի Հանրապետություն և Երևանի մամուլի ակումբ
Անդամություն Հայաստանի ժուռնալիստների միություն

Բորիս Նավասարդյան (հունվարի 1, 1957(1957-01-01), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, Երևանի մամուլի ակումբի նախագահ (1995 թվականից)[1][2]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Նավասարդյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 1-ին Դոնի Ռոստով քաղաքում։ 1974-1979 թվականներին մասնագիտական լրագրողական կրթություն է ստացել Դոնի Ռոստովի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1987 թվականներին երևանյան «Կոմսոմոլեց» թերթի բաժնի վարիչ էր, թղթակիցը։ 1990-1995 թվականներին եղել է «Զերկալո» թերթի երևանյան տարբերակի գլխավոր խմբագիրը։ 1990-1991 թվականներին եղել է «Հայաստանի Հանրապետություն»/«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի ռուսալեզու տարբերակի խմբագիրը, գլխավոր խմբագրի տեղակալը։

1995 թվականից մինչև այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահն է։

Անդամություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվականից մինչև օրս` ԽՍՀՄ/Հայաստանի ժուռնալիստների միություն,
  • 1995 թվականից մինչև օրս` Երևանի մամուլի ակումբի նախագահ,
  • 2000 թվականից մինչև օրս`Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Զերկալո», «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթեր և Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լատվիայի, Մոնղոլիայի այլ պարբերականներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Բորիս | YPC»։ ypc.am (en-US)։ Վերցված է 2018-09-07 
  2. «Գրադարանում. Բորիս Նավասարդյան»։ media.am (հայերեն)։ 2018-05-03։ Վերցված է 2018-09-07