Բորիս Մարչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Մարչուկ
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 22, 1951(1951-02-22) (73 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Բորիս Մարչուկ (ռուս.՝ Бори́с Ю́рьевич Марчу́к, փետրվարի 22, 1951(1951-02-22)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Մորիսա Տորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը (1973)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1973 թվականից։

  • 1975-1980 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1983-1988 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1992-1997 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
  • 1997-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի բաժնի պետ։
  • 1999-2006 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական։
  • 2006-2010 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն։
  • 2010 թվականի սեպտեմբերի 10-ից 2014 թվականի դեկտեմբերի 12-ը՝ Մալթայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2015 թվականի դեկտեմբերի 17-ից 2018 թվականի հոկտեմբերի 1-ը՝ Պանամայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի ապրիլի 9)[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանակիր (2004 թվականի ապրիլի 6)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 12.12.2014 № 762 «О Марчуке Б.Ю.»
  2. Указ Президента Российской Федерации от 17.12.2015 № 632 «О назначении Марчука Б.Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Панама»
  3. Указ Президента Российской Федерации от 01.10.2018 № 557 «О Марчуке Б.Ю.»
  4. «Указ Президента Российской Федерации от 09.04.2013 № 345 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 06.04.2004 № 493 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников Министерства иностранных дел Российской Федерации» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]