Բորիս Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Բարմենի Աղաջանյան
17 հուլիսի, 1966 - 19 մարտի, 1994
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Հորադիզ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Բորիս Աղաջանյան (17 հուլիսի, 1966, Բաքու - 19 մարտի, 1994, Հորադիզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Աղաջանյանը ծնվել է 1966 թ. հուլիսի 17-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկը, ծառայել Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի սառնարանների արտադրության գործարանում։ Արցախյան շարժման առաջին շրջանում բռնի տեղափոխվել է հայրենի Նորագյուղ և միացել հայրենիքի պաշտպաններին։ Ծառայել է Ասկերանի ՊՇ-ում։ Մասնակցել է Ֆիզուլիի, Հորադիզի մարտերին։ Զոհվել է 1994 թ. մարտի 19-ին՝ Հորադիզի կրակակետի վերացման ռազմագործողության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]