Բորիսլավը ծիծաղում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիսլավը ծիծաղում է
ուկրաիներեն՝ Борислав сміється
Երկիր Ուկրաինական ԽՍՀ
 ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԲորիսլավը ծիծաղում է
Լեզուուկրաիներեն
ՌեժիսորԻոսիֆ Ռոնա
Սցենարի հեղինակՊավել Նեչեսա
ԴերակատարներԻվան Զամիչկովսկի, Մատվեյ Լյարով, Նատալյա Գեբդովսկայա և Յուրի Շումսկի
ՕպերատորԻոսիֆ Ռոնա
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա

«Բորիսլավը ծիծաղում է» (ռուս.՝ «Борислав смеётся», այլ անվանում՝ «Մոմե թագավորներ», ռուս․՝ «Восковые короли»), խորհրդային համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Ռոնը 1927 թվականին Օդեսայի կինոֆաբրիկայում[1]։

Ուկրաինացի գրող Իվան Ֆրանկոյի համանուն վեպի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1927 թվականի դեկտեմբերի 16-ին Կիևում և 1930 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայում։

Ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Ավստրիայի Գալիցիայում դասակարգային պայքարի սկսվելու և աշխատողների առաջին գործադուլների մասին է։

19-րդ դարի 70-ական թվականներին Գալիչինայում՝ արևմտաուկրաինական Բորիսլավ քաղաքի մերձակայքում, հայտնաբերվել են «հողային մոմի»՝ նավթի վերամշակումից հետո ստացվող արդյունքերից մեկի պաշարներ։ Բորիսլավում աշխատանքի են գալիս աղքատ մարդիս։ Արհեստավորերը աշխատանքի համար չնչին, աղքատ վարձատրություն են սահմանում։ Բանվորները գործադուլ են սկսում։ Վարձկանների ձեռքով արտադրության տերերը առևանգում են աշխատանքային դրամարկղը, որի օգնությամբ գործադուլավորներն իրենց նյութապես աջակցում էին։ Ի պատասխան դրամարկղի հափշտակման՝ բանվորները այրում են ձեռնարկությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Զամիչկովսկի – Վան-Գեխտ, քիմիկոս
  • Մատվեյ Լյարով – Խարման, արտադրության սեփականատեր
  • Նատալյա Գեբդովսկայա – Վարվառա
  • Յուրի ՇումսկիԲենեդիո, որմնադիր
  • Վլադիմիր Լիսովսկի – Գոտլիբ, Խարմանի որդին
  • Լիդիա Մացիևսկայա – Ռիվկա, Գոտլիբի մայրը
  • Նիկոլայ Նադեմսկի – Մատվեյ պապ, բանվոր-հաշվետար
  • Գեորգի Ասաֆիև – Բասսարաբի եղբայրը
  • Նիկոլայ Կուչինսկի – Բասսարաբի եղբայրը
  • Լեոնիդ Բարբե – գործարանատեր
  • Ալեքսանդր Նիկիտին – գործարանատեր
  • Իվան Սիզով – բանվոր
  • Օսիպպ Մեռլատի – գործակատար
  • Ն. Բարսով – գանձապահ
  • Պ. Կոստենկո – Դերկաչ
  • Ալեքսանդր Չուվերով – Ստասյուրա
  • Ռաիսա Ռամի-Շոր – հարսնացու
  • Պ. Մատվեենկո – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Իոսիֆ Ռոնա
  • Սցենարիստ՝ Պավել Նեչեսա
  • Գլխավոր օպերատոր՝ Իոսիֆ Ռոնա
  • Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Բայզենգերց

Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետների կարծիքով՝ ֆիլմը զարմացրել է ռեալիզմի ուժով, դուրս է եկել վիպակի պարզ էկրանավորման սահմաններից։ Եթե հաշվի առնենք, որ նախքան հեղափոխությունը Ի. Ֆրանկոյի ստեղծագործությունները գրեթե անհայտ էին Արևելյան Ուկրաինայում, ֆիլմը շատերի համար դարձել է առաջին ծանոթությունը նրա հայտնի ստեղծագործության հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բորիսլավը ծիծաղում է» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Ба­бишкін О. Ук­раїнська літе­ра­ту­ра на ек­рані. — К.: Ра­дянсь­кий пись­мен­ник, 1966. — С. 41.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]