Բոռոյի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | 38°56′26″ հս․ լ. 00°16′31″ ամ. ե.HGЯO |
Հասցե | Վալենսիա |
Վարչական միավոր | Rótova?[1][2] |
Երկիր | Իսպանիա |
Castell de Borró Վիքիպահեստում |
Բոռոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Borró), ամրություն է, որ գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջան Ռոտովա գավառում։ Իրենից ներկայացնում է մուսուլմանական պաշտպանական կառույց։ 2002 թվականի նոյեմբերի 2-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0010922 գրանցման համարի ներքո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոռոյի ժայռի վրա հնում եղել են հռոմեցիների և իբերիցիների պաշտպանական կառույցների ավերակներ։ Ավերակների վրա մուսուլմանները 10-րդ դարում կամ 11-րդ դարում կառուցում են ամրոց։ 1261 թվականի մարտի 26-ին արագոնացիների կողմից ամրոցը գրավվում է։ Ամրոցը ուներ յուրահատուկ կարգավիճակ Ալ-Ազրաքի (իսպ.՝ Al-Azraq) ապստամբության ժամանակ, որից հետո ամրոցը լքվել է։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոռոյի ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից 240 մետր բարձրության վրա համանուն ժայռի վրա (իսպ.՝ Peña del Borró):
Նկարագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն, ինչ մնացել է 21-րդ դարի սկզբին, իրենից ներկայացնում է երբեմնի ամրոցի պարիսպների ավերակները։ Ունեցել է կլոր աշտարակ։ Զբաղեցրել է 3700 մ² տարածք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.cult.gva.es/dgpa/bics/detalles_bics.asp?IdInmueble=175
- https://web.archive.org/web/20120426105708/http://usuarios.multimania.es/vicolm/safor13.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոռոյի ամրոց» հոդվածին։ |
|