Բողոքի ցույցեր Լեհաստանում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Լեհաստանում (2020)
Ամսաթիվ2020 թվականի հոկտեմբերի 22-ից
ՎայրԼեհաստան Լեհաստան
Կարգավիճակընթացիկ

Լեհաստանում բողոքի ակցիաները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին՝ Լեհաստանում աբորտների մասին օրենքը խստացրած Սահմանադրական դատարանի որոշումների պատճառով[1]։

Սահմանադրական դատարանի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 22-ին դատարանը երկրում աբորտների մասին օրենքը խստացնող որոշում էր կայացրել։ Աբորտները անօրինական են դարձրել գրեթե բոլոր դեպքերում, ներառյալ ծանր և անդառնալի հաշմանդամությունը, ինչպես նաև պտղի կյանքին սպառնացող հիվանդությունները։ Աբորտը հնարավոր է դարձել կատարել միայն երկու դեպքում. եթե տեղի է ունեցել բռնաբարություն, և եթե կնոջ կյանքն ու առողջությունը վտանգի տակ են[2]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշման ընդունումից անմիջապես հետո լեհական բազմաթիվ քաղաքներում փողոց են դուրս եկել դժգոհ մարդիկ։ Հաջորդ օրը բողոքի ցույցերը շարունակվել են, մարդիկ անցել են քաղաքների կենտրոններով։

Հոկտեմբերի 25-ին ցուցարարները որոշել են դասադուլներ կազմակերպել եկեղեցիներում, որոշ եկեղեցիներ վանդալիզմի են ենթարկվել։

Հոկտեմբերի 27-ին և 28-ին ցուցարարները փակել են խոշոր քաղաքների ճանապարհները[3][4]։ Ոստիկանության ներկայացուցիչների համաձայն՝ հոկտեմբերի 28-ին շուրջ 430 000 մարդ մասնակցել է ամբողջ երկրում տեղի ունեցող 410 բողոքի ցույցերին[5]։

Հոկտեմբերի 28-ին Լեհաստանի Սեյմի «Lewica» կուսակցության ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել ի պաշտպանություն աբորտների մասին օրենսդրության ազատականացման, ինչին ի պատասխան խորհրդարանի խոսնակներից մեկը դրանք համեմատել է Հիտլերյուգենդի հետ[6]։

Հոկտեմբերի 30-ին Վարշավայում առնվազն 100 հազար մարդ է մասնակցել զանգվածային բողոքի ցույցերին[7][8]։ Ցուցարարները պահանջել են ոչ միայն չեղյալ հայտարարել Սահմանադրական դատարանի որոշումը, այլև փոխել երկրի քաղաքական կուրսը[9]։ Նույն օրը նախագահ Անջեյ Դուդան երկրի խորհրդարան է մտցրել օրինագիծ, որը թույլ է տալիս աբորտներ անել այն դեպքում, եթե երեխայի մահն անխուսափելի է[10]։

Տարկետում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 3-ին կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է հետաձգել հրապարակումը[11]։ Սահմանադրական փորձագետները դա վատագույն տարբերակն են համարում, քանի որ լեհական օրենքները պահանջում են հրապարակումներ «օրենքների մատյանում»՝ առանց ուշացման[12]։

Անվտանգության ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը Կրակովում պահպանում է ճանապարհի շրջափակումը, հոկտեմբերի 26

Հոկտեմբերի 23-ին վարչապետ Մատեուշ Մորավեցկին հրամայել է ռազմական ժանդարմերիային օգնել քաղաքացիական ոստիկանությանը «պաշտպանել անվտանգությունն ու հասարակական կարգը» սկսած 2020 թվականի հոկտեմբերի 28-ից (այդ օրը պլանավորված էր կանանց ազգային գործադուլը)։ Նման հրամանի համար արդարացում է նշվել կորոնավիրուսային հիվանդության համաճարակը։

Հոկտեմբերի 29-ին Amnesty International-ը հայտարարել է, որ ցուցարարները «բախվել են ոստիկանության սպաների կողմից ուժի չափից ավելի օգտագործմանը, իսկ ձերբակալությունների համար թիրախներն ընտրվել են պատահականորեն և առանց փաստաբանների մատչելիության»[13]։

Լեհական ուլտրաաջ կազմակերպությունը կոստելների պաշտպանության նպատակով սկսել է ձևավորել ազգային բրիգադներ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ад для женщин». В Польше фактически запретили аборты». BBC News Русская служба (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «"Это война": в Польше судебное решение по поводу абортов вызвало небывалые протесты». ТАСС. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Суд в Польше запретил аборты в случае неизлечимой болезни плода. На улицы вышли сотни протестующих — их разогнали слезоточивым газом». Meduza (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Протестующие против запрета абортов в Польше начали блокировать дороги». Meduza (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Komendant Główny Policji o protestach: zatrzymano blisko 80 osób; prowadzonych jest ponad 100 postępowań ws. dewastacji». www.gazetaprawna.pl. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Opposition lawmakers take abortion protests to Polish parliament». SBS News. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «W całej Polsce protesty przeciwko zaostrzeniu aborcji. Trwa "Marsz na Warszawę", doszło do starć [RELACJA NA ŻYWO]». Onet Wiadomości (լեհերեն). 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Zwolennicy aborcji kierują się na Żoliborz». www.tvp.info (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Широкая красная черта. Из-за запрета абортов 150 тысяч жителей Польши вышли на митинг против церкви, националистов и правительства. Репортаж «Медузы»». Meduza (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. А. Дегтярев (2020 թ․ հոկտեմբերի 30). «Дуда собрался ослабить запрет абортов в Польше». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  11. «Poland delays implementing abortion ruling amid protests». AP NEWS (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. Warsaw, Associated Press in (2020 թ․ նոյեմբերի 3). «Poland delays abortion ban amid nationwide protests». the Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. «Poland: Authorities must protect peaceful protests against abortion restrictions». Amnesty International. 2020 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «Черный протест против белых пальто. Как запрет абортов расколол Польшу и вывел женщин на улицы». ФОКУС (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.