Բոխեսունկ
Արտաքին տեսք
Բոխեսունկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Leccinum carpini
(R. Schulz) M.M. Moser ex D.A. Reid, 1965
|
||||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||||
Լեկցին մոխրագույն |
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Բոխեսունկ (լատին․՝ Leccinum carpini), լեկցին մոխրագույն, լեկցին ցեղի գլխարկավոր սունկ։ ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում (1100-1500 մ բարձրություններում)։ Աճում է հողի վրա, սաղարթավոր անտառներում, համակեցության մեջ մտնում բոխու հետ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխարկը (տրամագիծը՝ 6-12 սմ) մսոտ է, հարթ, ուռուցիկ, ձիթապտղագույն, գորշավուն, լորձնոտ։ Պտղամիսը սպիտակադեղնավուն է, կտրելիս դառնում է մոխրագույն, ապա սևանում։ Սպորակիր շերտը խողովակաձև է, սպիտակ, ավելի ուշ՝ ավազամոխրագույև։ Ոտիկը վերին մասում ձիթապտղամոխրագույն է, ստորինում՝ հաստացած, գորշագույն՝ պատված մուգ թեփուկներով։ Ուտելի է, օգտագործում են թարմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխեսունկ» հոդվածին։ |
|