Բոլոր ազգերի դարպաս
Բոլոր ազգերի դարպաս | |
---|---|
Տեսարան դեպի բոլոր ազգերի դարպաս | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | դարբասներ և սրահ |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Մարրվդադտի |
Հոգևոր կարգավիճակ | ավերակներ |
Պատվիրող | Քսերքսես I[1][2] |
Ճարտարապետական ոճ | Աքեմենյանների ճարտարապետություն[2] |
Բարձրություն | 16,5 մետր[2][1] |
Շինանյութ | կրաքար |
Մակերես | 612 քառակուսի մետր |
Gate of All Nations Վիքիպահեստում | |
whc.unesco.org/en/list/114 |
Բոլոր ազգերի դարպաս կամ Քսերքսեսի դարպաս, պալատ Իրանի հնադարյան քաղաք Պերսեպոլիսի ավերակներում։ Բոլոր ազգերի աստիճանները և Բոլոր ազգերի դարպասը կառուցվել է Աքեմենյան տերության թագավոր Քսերքսես I-ի (մ.թ.ա. 486-465) հրամանով, որը Պերսեպոլիսի հիմնադիր Դարեհ Մեծին հաջորդող թագավորն էր[3]։
Կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինությունը կազմված է մեկ մեծ սենյակից, որի կտուրը երևի թե կազմված է եղել զանգաձև հիմքերով չորս սյուներից։ Ներքին պատերին զուգահեռ կառուցված էր նաև արտաքինը, որն ավարտվում էր մուտքի մոտ։ Պատերից յուրաքանչյուրը՝ արևելքում, արևմուտքում և հարավում ունեն շատ մեծ մուտք։ Արևմտյան և արևելյան մուտքի մոտ կանգնեցրած էին երկու ասորական լամասուներ, այս հսկայական արձանների վրա կան եռանկյունաձև գրություններ, որոնք փաստում են, որ Քսերքսեսն է կառուցել դարպասները։ Հարավային մուտքը բացվում էր Ապադանայում և երեքից ամենալայնն էր։ Դռների անկյուններում գտնված սարքերը խոսում են այն մասին, որ մուտքերն ունեցել են երկփեղկ դռներ, որոնք ենթադրաբար կառուցված են եղել փայտից և ծածկված եղել զարդանախշված մետաղի շերտից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.livius.org/articles/place/persepolis/persepolis-photos/persepolis-gate-of-all-nations/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://iranicaonline.org/articles/persepolis
- ↑ «Gate of All Nations». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.