Աքեմենյանների ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերսեպոլիսի ավերակներ
Հարթաքանդակ Անմահ ռազմիկներ
Հարթաքանդակ որտեղ պատկերված է ցլին կծող առյուծ

Աքեմենյան ճարտարապետությունը (պարս․՝ معماری هخامنشیان) վերաբերվում է Աքեմենյան պետության ճարտարապետական նվաճումներին, որն արտահայտվում էր այն ժամանակվա ամենագեղեցիկ քաղաքների` Պերսեպոլիսի, Շոշի , Եկբատանի շինարարության մեջ: Աքեմենյանների ճարտարապետությունը հիմնական գծերով ուղղված էր տաճարների և հասարակական միջոցառումների համար նախատեսված շինությունների կառուցմանը,այնպիսին ինչպիսիք օրինակ Զրադաշտական տաճարներ, մահացած թագավորների պատվին կառուցված դամբարաններ, ինչպես օրինակ Կյուրոս Մեծինը: Պարսկաաքեմենյան ճարտարապետության յուրահատկությունը կայանում էր նրա ոճի մեջ, որը կրում էր մեդիացիների, ասորեստանցիների և հունա-ասիական ճարտարապետության տարրերը [1]: Այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանի ճարտարապետությունը կրում էր պարսկական յուրահատուկ մշակութային տարրեր [2]: Աքեմենյանների մշակութային ժառանգությունը սկսած կայսրության ծավալման շրջանից` Քա. 550 թվականից , մեծ ծաղկում ապրեց . նրանք տվեցին մշակութային հարուստ ժառանգություն` սկսած Պասարգադեյում գտնվող Կյուրոս Մեծի դամբարանից, և Պերսեպոլիսի գեղեցկագույն կառույցներից [3]:Երկրորդ պարսկական կայսրության ստեղծումից հետո , այսինքն Սասանյան Պարսկական տերության տարիներից` Ք.ա 224-624 թվականներին, Աքեմենյանների ճարտարապետական ավանդույթները արտահայտվեցին կրակին նվիրված տաճարների շինարարության ու մոնումենտալ պալատների կառուցման մեջ[4] : Հավանաբար Աքեմենյանների ժամանակաշրջանից մեզ հասած ամենաերևելի կառույցներից է երբեմնի հզոր Պերսեպոլիս քաղաքի ավերակները, որը հիմնադրվել էր Դարեհ Մեծի կողմից`քաղաքական ու ծիսական արարողությունների նպատակով: Պերսեպոլիսը հանդես էր գալիս նաև որպես հսկայական պարսկական տերության չորս մայրաքաղաքներից մեկը: Նման ճարտարապետական կառույցներ կային նաև Շոշում և Եկբատանում և կատարում էին նույն ֆունկցիաները, ինչպես Պերսեպոլիսը :

Կյուրոս Մեծի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրոս Մեծի դամբարան
Կյուրոս Մեծի դամբարանի 3D պատկերը
Քարեբրգաձև կառուցվածք ունեցող քարե աստիճաններ
Կառույցի չափը , կտուրը և կառույցը առանց բրգաձև կառուցվածքի

Չնայած նրան , որ Կյուրոս Մեծը տիրում էր հին աշխարհի մեծ մասին , նրա դամբարանը հին աշխարհի մյուս տիրակալների դամբարանների համեմատ համեստ էր ու հասարակ: Զարդարման պարզությունը հզոր ազդեցություն է թողնում դիտողի վրա , քանի որ բացառությամբ կտուրի տակ գտնվող մի քանի քարերի և ելքի, այլ ոճական հավելումներ չկան , ինչն այն ժամանակաշրջանի համար բացառիկ երևույթ էր[5] :

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրոս Մեծի մահից հետո նրա աճյունը հողին հանձնվեց նրա մայրաքաղաքում Պասարգադեյում` հենց այս դամբարանում[6] : Գերեզմանի երկրաչափական ձևը այս տարիների ընթացքում համարյա չի փոխվել:3.16×2.18 չափերով դամբարանային խցիկը` երկփեղկ կափարիչով, գտնվում է վեց աստիճան ունեցող պատվանդանի վրա` 5.5 մ բարձրությամբ[7]: 11 մ ընդհանուր բարձրությամբ կառույցը պատված է կրաքարի սալիկներով, որոնց բարձրությունն աստիճանաբար նվազում է[8]: Դամբարանի ներքևի հատվածում և քիվերի մոտ հունական ուրվապատկերներ են: Դամբարանը Պարսկաստանի միակ շինությունն է եղել, որ ունեցել է ճակտոն[9]: Առաստաղի տակ առկա են եղել երկու փակ խցեր[10]: Դամբարանի դուռն ունեցել է 1.39 մ բարձրություն և 0.78 մ լայնություն: Մուսուլմանները հուշարձանի երկու կողմերում կանգնեցրել են սյունաշար, որի սյուները հավաքել են պալատի տարածքից[8]: Կառույցի կտուրը ունի միևնույն լայնությունն ու բարձրությունը , ինչ որ կառույցը:Գերեզմանի շուրջ կար սյուների շարք , որոնք մինչ մեր օրերը չեն հասել: Հին հույն պատմիչ Արիանոսը նշում է, որ Կյուրոս ՄԵծը իրոք թաղված է եղել շենքի ներսում:Նա նկարագրում է թե ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին Պասարգադե կատարած իր այցի ժամանակ տեսնելով այս գերեզմանը , իմացավ որ Կուրոս Մեծը թաղված է եղել կառույցի ներքևի մասում , և տեսավ , որ գերեզմանը կեղծ է: Նաև ասվում է, որ նախապես դամբարանի ներսում կար ոսկե դագաղ` սեղանի վրա դրված ոսկե սյուներով, որի ներսում հողին էր հանձնված Կյուրոս ՄԵծի մարմինը:

Դամբարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական աղբյուրները նկարագրում են, որ դամբարանը կառուցված էր Պասարգադեյի պարտեզում` ծառերի ու դեկորատիվ թփերի միջև: Դամբարանի շուրջ միշտ կային Աքեմենյան պաշտպաններ, ովքեր պահպանում էին կառույցը գողություններից ու վնասներից: Պահապանները դրանք մի խումբ զրադաշտականներ էին , ովքեր ապրում էին առանձին սենյակներում, հնարավոր է նաև քարվանսարաներում:Նրանք գտնվում էին Աքեմենյանների հովանավորության ներքո , իսկ որոշ տվյալներով նրանք ամեն օր որպես աշխատավարձ ստանում էին հաց կամ ալյուր, ինչպես նաև այծ: Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական տերություն նվաճման հետևանքով ստեղծված խառնաշփոթից տարիներ անց, երբ պարսկական տերությունը կորցրեց կենտրոնական իշխանությունն ու պահապաններին , Կյուրոս Մեծի դամբարանը քանդվեց , իսկ հարստությունները թալանվեցին: Երբ Ալեքսանդրը հասավ դամբարանի մոտ , նա զարմանք ապրեց նրանից , թե ինչպես է դամբարանը պահպանվել այդքան կատարյալ: Չնայած դամբարանի ավերմանը , Ալեքսանդրը հրամայեց Կասանդրիից Արիստոբուլին լավացնել դամբարանի վիճակը և վերականգնել նրա նախկին տեսքը:

Դամբարանը դիմացել է տարբեր ժամանակների փորձություններին շուրջ 2500 տարի:Դեպի Պարսկաստան արաբական արշավանքներից և Սասանյան արքայատոհմի անկումից հետո , արաբական զորքերը փորձեցին վերացնել այս պատմական յուրահատուկ արտեֆակտը` այն հիմքով, որ այն դեմ էր իսլամական կանոնակարգին: Սակայն տեղի բնակիչների լուրջ դիմադրությունը կասեցրեց դամբարանի ավերումը: Այդ ժամանակ պարսիկները գերեզմանը անվանափոխեցին և այն արաբներին ներկայացրին որպես Սողոմոն Իմաստունի մոր գերեզման:

Իրանի շահ և պաշտոնապես վերջին միապետ Մոհամմադ Ռեզա Փահլավին Պարսկական տերության 2500 ամյա տոնակատարությունների ժամանակ հարգեց Աքեմենյան թագավորների` հատկապես Կյուրոս Մեծի հիշատակը: Ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին , Իրանի շահը ևս ցանկացավ վերականգնել Կյուրոս Մեծի այդ ժառանգությունը: Բացի դրանից Իրանի շահը շահագրգռված էր պահպանել կայսերական շրջանի բոլոր պատմամշակութային կոթողները:

Իրանական հեղափոխությունից հետո Կյուրոս Մեծի դամբարանը իսլամ հեղափոխականների կողմից ենթարկվեց վանդալիզմի : ՅՈւՆԵՍԿՕյի (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) կողմից Կյուրոս Մեծի դամբարանն ու հին քաղաք Պասարգադեն ընդգրկվեցին համաշխարհային պատմամշակութային ժառանգության ցանկի մեջ:

Պերսեպոլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պերսեպոլիս» անվանումը հին պարսկական Պարսա անվան լատինականացված տարբերակն է, որն ուղղակի իմաստով նշանակում է պարսիկների քաղաք:Այս քաղաքը նաև հանդիսանում է Աքեմենյան տերության երևելի ճարտարապետական կառույցներից: Պերսեպոլիսը հանդիսանում է նաև կայսրության չորս մայրաքաղաքներից մեկը: Քաղաքը հիմանդրվել է մոտ մ.թ.ա 560 թվականներին , իսկ Դարեհ I-ը այստեղ տեղափոխեց մայրաքաղաքը մ.թ.ա 520 թվականին` ծավալելով ընդարձակ շինարարական աշխատանքներ:

Այս դարաշրջանում քաղաքն արագորեն զարգանում է և դառնում հանդիսավոր տոների ու մշակութային միջոցառումների պատվավոր հյուրերի և թագավորին պատվելու եկող մարդկանց կենտրոն, պարսկական թագավորների ու սատրապների անձնական նստավայր:Այս քաղաքում նաև առաջին անգամ անցկացվեց գարնան տոնը` Նոռուզը:Պերսեպոլիս քաղաքի հեղինակության ու հարստության մասին հայտնի էր ամբողջ հին աշխարհին , և դա ամենալավը նկարագրում է հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին որպես. «արևի տակ ամենահարուստ քաղաք»:

Այսօր այդ երբեմնի ծաղկուն քաղաքի հնագիտական մնացորդները գտնվում են Իրանի հարավ արևմուտքում`Ֆարս նահանգում` Շիրազ քաղաքից 70 կմ դեպի հյուսիս-արևելք: Այժմ Պերսեպոլի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քառ․ կմ: Ունի կտուր, մասամբ արհեստականորեն կառուցված, որի արևելյան կողմը հենվում է Ռախմեթ լեռան վրա: Մյուս երեք կողմերը ձևավորվում են պատերով։ Արևմուտքից 5-13 մետրից (16-43 ֆուտ) բարձրանում էր երկակի աստիճան։ Աստիճանի պատերին պատկերված են կյանքից վերցված զանազան տեսարաններ`մարդիկ կամ բնություն : Որոշ պատկերներ արտահայտում են բնության երևույթներ՝ թե ինչպես է առյուծը հարձակվում իր զոհի վրա,կամ գարնան ու Նոռուզի խորհրդանիշ արջեր:Մյուս պատկերներում տեսնում ենք այլ թագավորությունների դեսպաններ, որոնք թագավորին են բերում նվերներ և այլ պատկերներ: Այս աստիճանները հաճախ անվանում են «ամբողջ աշխարհ»:

Պերսեպոլիսի ավերակների պանորամա

Ապադանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապադանեյի ավերակները Պերսեպոլիսում

Համալիրի կենտրոնը հանդիսանում է Դարեհի Ապադանան, որն ունի 4 մետր բարձրություն: Նրա մոտ են տանում երկու հանդիսավոր աստիճաններ, այնքան հարթ , որ հնարավոր էր դրանց վրայով երթևեկել մարտակառքերով:Այս աստիճանների և Ապադանեյի գլխավոր առանձահատկությունը նրա հարթությունն է`փորագրված քարե սալիկների վրա:Աստիճանների արտաքին մասին պատկերված է թագավորական գվարդիայի հանդիսավոր երթը, իսկ ներսի կողմից պատկերված է ծառաների երթը, որոնք տանում էին ոչխարներ, գինով լի անոթներ: Նմանատիպ իրադրություն պատկերված է նաև Ապադանայի հարթության վրա.այդտեղ ներկայացված են նվաճված ժողովուրդների ներկայացուցիչները: Կառույցը սկզբնապես եղել է փակ և կազմված էր կավե մասնիկներ ունեցող պատերից` 5մետր բարձրությամբ և 20 մետր լայնությամբ:Սյուները յուրահատուկ էին նրանով, որ յուրաքանչյուր քարի վրա պատկերված էր ցուլ կամ այլ կենդանի:

Մի շարք հետազոտողներ վաղուց գտնում են, որ Ապադանայի աստիճանները զարդարող պատկերները իրենցից ներկայացնում են ամենամյա տոնակատարություններ` հնարավոր է նվիրված Ամանորի տոնակատարությանը: Ապադանայի արևելյան դռանը պատկերված է գահին բազմած Դարեհ I-ը, նա հետևում կանգնած է գահաժառանգ Քսերքսես I:Հենց ինքը Ապանադան իրենից ներկայացնում է ընդարձակ դահլիճ:Կառույցի կտուրը, հավանաբար եղել է փայտից և հենվում էր յութանասուներկու սյուների վրա, որոնցից տաներեքը պահպանվել են:

Տրիպիլիոն և կամերային դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապադանայի մոտ համարյա կենտրոնում է գտնվում Տրիպիլոն, հավանաբար Պերսեպոլիսի գլխավոր հանդիսությունների սրահը:Նրա աստիճանները զարդարված են պաշտոնատար անձանց պատկերներով իսկ արևելյան դարպասի հարթությունները`գահին բազմած Դարեհ I և գահաժառանգ Քսերքսես I պատկերներով:Ապա տարածվում էր մի մեծ սրահ, որը հնագետների կողմից մեծ թվով սյուներ ունենլու պատճառով ստացել է Հարյուր սյուների դահլիճ անունը: Հյուսիսային մասում կանգնած էին մեծ քարե ցլեր,ութ քարե դարպասները պատկերազարդված էին թագավորական կյանքից վերցված տեսարաններով՝ օրինակ թագավորի մենամարտը դևքերի հետ:Երկու հանդիսավոր կառույցները` Ապադանան և Հարյուր սյուների դահլիճը համարյա քառակուսի են :Կառույցների հարակից շրջաններում են գտնվում գանձերի լաբիրինթոսներ, պահեստներ և բնակելի շինություններ, որոնցից միայն պահպանվել են հիմքերը:

Քսերքսեսի հարեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթության հարավային մասում Քսերքսեսի պալատն էր, բնակելի և կից այլ շինություններ, ինչպես նաև արքայական գանձարանը,որը զարդարված էր Դարեհի և Քսերքսեսի հիասքանչ պատկերներով:Այդ կառույցներից ամենահետաքրքիրը պեսրսեպոլյան առաջին հնագետներից մեկի` Հերցֆելդ ի կողմից կոչվել է Քսերքսեսի հարեմ: Այն քսաներկու ոչ մեծ երկու-երեք սենյականոց կառույց էր, որտեղ կարող էին ապրել մեծ թվով կանայք իրեն երեխաների հետ:

Տաչարա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապադանայից աջ գտնվում է Դարեհ I-ի տաչարան (բնակելի պալատ):Պալատը զարդարված էր հարթաքանդակներով:Պալատում կա նրա հիմնադրի կողմից արձանագրություն. «Ես Դարեհս, հզոր արքա, արքաների արքա, երկրների արքա, Վշտասպի որդին ,Աքեմենյան, կառուցեցի այս պալատ»: Այսօր այս պալատից մնացել է միայն հիմքերը:

Պերսեպոլիսի ջրային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիսի կոյուղու ցանցը հին աշխարհում ամենաբարդ համակարգ ունեցողն էր: Պերսեպոլիսը կառուցված էր Ռահմատ լեռան ստորոտին , այդ պատճառով մարդիկ կապեցին քաղաքը լեռան ստորոտին:Պերսեպոլիսը եղել է նաև կարևոր մշակութային կենտրոն:Հաճախ տոների ժամանակ , հատկապես գարնան սկզբին` Նոռուզի տոնին քաղաքը ողողվում էր հորդառատ անձրևի ու հալած սառույցի ո ձյան ջրերով:Այդ ծայրահեղ պայմաններում կոյուղու ցանցը ձեռք էր բերում մեծ նշանակություն:Կոյուղին օգտագործվում էր վերևի հյուսիսային մասերից ջրի հոսքը դեպի ներքև ուղղելու , ինչպես նաև քաղաքի բնակիչների ջրի կարիքները հոգալու համար:

Ջրհեղեղի կանխման նպատակով` որպեսզի հալված ձյունն ու լեռնային արտահոսքը ուղղեին այլ կողմ Աքեմենյանները օգտագործում էին երկու մեթոդ: Առաջին մեթոդը քառակուսի մակերևույթով ջրամբարի մեջ արտահոսքերի հավաքումն էր` 4,2 մետր բարձրությամբ և 60 մետր խորությամբ , որը թույլ էր տալիս հավաքել մինչև 554 կուբամետր կամ 554,000 լիտր ջուր :Երկրորդ մեթոդը շենքերից ջրի հեռացման միջոցն էր:Դրա համար ջրամբարը պետք է լցված լիներ ամբողջությամբ: Այս մեթոդն օգտագործվում էր 180 մետր երկարություն, 7 մետր լայնություն և 2,6 մետր խորություն ունեցող ջրամբարի դեպքում , որը գտնվում էր քաղաքի արևմտյան մասում:

Ջրամատակարարման համակարգը , սակայն,ավելի բարդ էր,քան ջրի հավաքումը ջրամբարների մեջ:Հին ժամանակներում փակ խողովակների համակարգը շատ բարդ էր:Ոռոգման խողովակները բաժանված էին հինգ մասերի, երկու խողովակ կառույցի հյուսիսային մասում և երեք` հարավային մասում: Զարմանալի է, բայց այդ ժամանակ արդեն ոռոգման համակարգը մշակված էր: Այն աշխատում էր հետևյալ սկզբունքով.որպեսզի ջուրը հոսի միանման ,որոշ տեղերում գոյություն ունեին կենտրոնական ջրահեռացման կայաններ և ոչ մեծ կոյուղու բացվածքներ,ուղեցույցներ յուրաքանչյուր հարկում, և առանձին խողովակ` կտուրից ջրերն հավաքելու համար:Հինգ խողովակ վայրկյանում 260 լիտր արտադրողականությամբ,որն զգալիորեն ավելի շատ է , քան անհրաժեշտ է օրինակ լեռնային արտահոսքերը մշակելու համար,համակարգը նաև օգտագործվում էր մարդկանց ջրամատակարարումն ապահովելու, կեղտաջրերի վերացման ու մաքրման համար, ինչպես նաև կառույցի շուրջ գտնվող այգիների ոռոգման համար:

Պերսեպոլիսի կառուցվածքային տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի նման ամուր շինությունը ծառայեր նպատակին, ինչպես օրինակ կտուրը , սյուներն ու տեռասները , նրանք պետք է որ հավասարաչափ տարածված լինեին:Շինության կառուցումը լեռան լանջին ճիշտ էր մտածված,քանի որ լեռան ստորոտը պահում է այս ծանր կառույցը :Կտուրի և տանիքի կառուցման համար հավասարաչափ օգտագործվել է փայտ և քար` դրանով իսկ թեթևացնելով նրա քաշը: Պերսեպոլիսում քարի լայն օգտագործումը երաշխավորում էր և նպաստեց նրա ամրությանն ու դարեդար գոյատևելուն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чарльз Генри Кэффин (1917)։ Как изучать архитектуру։ Dodd, Mead and Company։ էջ 80 
  2. Джафар Саид Фаллах (2010)։ Словарь иранских традиционных и архитектурных терминов (перс. فرهنگ واژه‌های معماری سنتی ایران)։ Издательство Камьяб։ էջ 44։ ISBN 978-964-350-316-1 
  3. Марко Буссальи (2005)։ Понимание архитектуры։ I.B.Tauris։ էջ 211։ ISBN 9781845110895 
  4. Чарльз Гейтс (2003)։ Древние города: археология городской жизни в древнем Ближнем Востоке, Египте, Греции и Риме։ Psychology Press։ էջ 186։ ISBN 9780415121828 
  5. В. Рональд Ферье (1989)։ Искусство Персии։ Yale University Press։ էջեր 27–8 
  6. Центр Всемирного наследия ЮНЕСКО (2006)։ «Пасаргады»։ Վերցված է December 26, 2010 
  7. Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 86.
  8. 8,0 8,1 Архитектура Древнего мира // Всеобщая история архитектуры в 12 томах. — второе. — М.: издательство литературы по строительству, 1970. — Т. 1. — С. 309.
  9. Вёрман, Карл. История искусства всех времён и народов. — СПб: Полигон, 2000. — С. 305.
  10. Аллахи, Хабиб Аллах Айат. История иранского искусства. — СПб: Петербургское Востоковедение, 2007. — С. 87.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]