Բոլնիսի արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլնիսի արձանագրություններ
ბოლნისის წარწერები
Բոլնիսի վանքից հայտնաբերված վրացալեզու արձանագրություն
տեսակարձանագրություն
երկիրՎրաստան Վրաստան
Բոլնիս, Վրաստան
Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարան
նյութքար
ստեղծման վայրԲոլնիսի սիոն, Քվեմո Քարթլի
մակագրությունմակագրություններ հին վրացական ասոմթավրուլի գրով

Բոլնիսի արձանագրություններ (վրաց.՝ ბოლნისის წარწერები), հին վրացական ասոմթավրուլի գրով մակագրված արձանագրություններ, որոնք հայտնաբերվել են Բոլնիսի վանքից (գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզում) և թվագրվում են 5-րդ դարի վերջին՝ 494 թվականին[1][2]։

Բոլնիսի քարակերտ արձանագրությունները պատմամշակութային կարևոր հուշարձաններ են, որոնք մեզ են հասել միջնադարյան Վիրքից։ Ներկայումս պահվում են Վրաստանի Սիմոն Ջանաշիայի անվան պատմության թանգարանում։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ႵႤႣႧႤႮႨႱႩႭႮႭႱႨႩႰႤႡႭ

ჃႪႨႧႭჃႰႧႣႠႠႫႠႱႤႩ
ႪႤႱႨႠႱႠ ႸႨႬႠႸႤႬႣ
ႠႫႨႫႠ ႰႧႧႠჃ
ႷႠႬႨႱႫ ႺႤႫႤႪ
ႬႨႸႤႨႼႷ ႠႪႤႬႣႠ
ႫႸႰႭႫႤႪႧႠႠႫႠႱႤႩႪႤ
ႱႨႠႱႠႸႨႬႠႸႤႾႤႼႨႤ ႨႨ

  • թարգմանությունը՝ «Հիսո՛ւս Քրիստոս, ողորմիր Դավիթ Շինականին և նրան, ով կառուցել է այս վանքը՝ քո ողորմությամբ»

Երկրորդ մակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ႨႱႠႱႠႫႤႡႨႱ ႠჂႧႠႭႺ ႼႪႨႱႠႮႤႰႭႦႫႤႴ

ႠႫႨႱႤႩ ႪႤႱႨႠჂႱႠჂ ႣႠႠႧႾႭჃႧႫႤႲႼႪႨႱ
ႬႠႵႠႸႨႬႠႧႠჃႷႠႬႨႱႾႺႤႱႶႬႸႤႨႼႷႠႪႤႬႣႠႥႨႬႠ
ႮႨႱႩႭႮႭႱႱႠႾႭჃႪႭႺႭႱႨႢႨႺႠႶႬႸႤႨႼႷႠႪႤ

  • թարգմանությունը՝ «Երրորդության ողորմությամբ քսան տարի թագավորեց Պերոզ արքան, և հիմնադրվեց եկեղեցին և ավարտվեց տասնհինգ տարում։ Աստվա՛ծ, ողորմիր նրան, ով հարգանք է ցուցաբերում սեկեղեցիս և նրան, ով կառուցեց այս եկեղեցին, և նրան, ով աղոթում է քեզ համար, ամէն»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. B. G. Hewitt, Georgian: A Structural Reference Grammar, John Benjamins Publishing, 1995, p. 4
  2. Paolo Siniscalco, Le antiche chiese orientali: storia e letteratura, La Lingua Georgiana, Città Nuova, 2005, p. 288