Բոինգ 737-ի ավիավթար Ջակարտայի մոտ
610 Lion Air չվերթ | |
---|---|
610 չվերթի երթուղին | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի կործանում |
Թվական | հոկտեմբերի 29, 2018 |
Ժամանակ | 06:33 (UTC+7)[1] |
Բնութագրում | վթար թռիչքից հետո |
Վայր | Ճավայի ծով, Karawang, , Ինդոնեզիա |
Չվերթ | JT610 |
Թռիչքի վայր | Սուկարնո Հատ միջազգային օդանավակայան և Ջակարտա |
Վերջնական կետ | Depati Amir Airport? և Pangkal Pinang? |
Մասնակիցներ | 189 |
Զոհվածներ | 189 մարդ |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20181029-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 737 MAX 8 |
Ավիաընկերություն | Lion Air |
Կողային համար | PK-LQP |
Արտադրման թվական | 2018, հուլիսի 30 (առաջին չվերթ) |
Անձնակազմ | 8 |
Կենդանի մնացած | 0 |
Lion Air Flight 610 Վիքիպահեստում |
Բոինգ 737-ի ավիավթար Ջակարտայի մոտ, խոշոր ավիավթար Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտ, որը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին[2]։ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը կատարում էր JT-610 չվերթը՝ Ջակարտայից դեպի Պանկալպինանգ։
Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր (178 մեծահասակ և 3 երեխա) և անձնակազմի 8 անդամ։ Ուղևորների թվում եղել է 20 ինդենեզացի պաշտոնատար անձ[3], 7 անձ Բակգկո-Բելիտունգի շրջանային ազգային ներկայացուցչությունից[4] և 3 դատավոր[5]։
Վթարված ինքնաթիռը հայտնաբերվել է Ճապոնական ծովում, Ճավա կղզուց 13 կմ արևմուտք[6]։ Մահացել են ինքնաթիռում եղած բոլոր 189 մարդիկ[7]։ Սա Բոինգ 737-ի MAX 8 դասի ինքնաթիռի առաջին վթարն է և զոհերի թվով խորոշագույնն է Բոինգ 737-ի համար (սրանից առաջ եղել է Մանգալուրի ավիավթարը, որի զոհերի թիվը 158 է)։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Boeing 737 MAX 8 (կողային համարը PK-LQP, գործարանային՝ 43000, սերիական՝ 7058) ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 2018 թվականի հուլիսի 30-ին։ Lion Air ավիաընկերություն է տեղափոխվել երկու շաբաթ անց՝ օգոստոսի 13-ին։ Այդ մոդելի ինքնաթիռը կարող է տեղափոխել 162-ից 210 ուղևոր։ Այն հագեցած է եղել երկու CFM International LEAP-1B տուրբոշարժիչներով։ Մինչ վթարն ունեցել է 440 «թռիչք-վայրէջք» և օդում է գտնվել 800 ժամ[8][9]։
Սա Բոինգ 737-ի չորրորդ սերնդի առաջին ինքնաթիռն է, որը վթարվել է։
Ուղևորներ և անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ինդոնեզացի պատասխանատու պաշտոնյաների, ինքնաթիռում եղել է 189 մարդ, որոնցից 181 ուղևոր (178 մեծահասակ և 3 երեխա, որից մեկը մանկահասակ) և անձնակազմի 8 անդամ։
JT-610 չվերթի անձնակազմում եղել է 2 օդաչու և 6 բորտուղեկցորդ։
- Ինքնաթիռի հրամանատարը եղել է հնդիկ Բհավայ Սունեյյան Նյու Դելիից, որը «Lion Air» ընկերությունում աշխատել է 7 տարի՝ օդում լինելով մոտ 6000 ժամ։
- Երկրորդ օդաչուն եղել է ինդոնեզացի՝ 5000 թռիչքային ժամով։
Ուղևորների թվում եղել են
- 20 աշխատակից Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությունից,
- 10 աշխատակից Ինդոնեզիայի աուդիտորական խորհրդից,
- 2 աշխատակից Ինդոնեզիայի Ֆինանսների և Զարգացման վերահսկղության գործակալությունից,
- 7 աշատակից Բակա-Բելիտունգի շրջանային ազգային ներկայացուցչությունից,
- 3 փաստաբան և 3 դատավոր։
Ինքնաթիռում է եղել է նաև մեկ արտասահմանցի՝ Իտալիայի քաղաքացի, պրոֆեսինալ հեծանվորդ Անդրեա Մանֆրեդին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Indonesia's Lion Air Flight JT-610 crashes into the sea, according to officials
- ↑ В Индонезии разбился пассажирский Boeing
- ↑ Lion Air crash: officials say 189 onboard lost flight JT610 — as it happened
- ↑ Ketinggalan Pesawat, 2 Anggota DPRD Ini Selamat dari Insiden Jatuhnya Lion Air
- ↑ Tiga Hakim Ada di Pesawat Lion Air yang Jatuh, MA Berduka
- ↑ Lion Air flight crashes in Indonesia
- ↑ Lion Air 737 Max 8 crash confirmed, 189 dead
- ↑ Lion Air Datangkan Pesawat Baru Boeing 737 MAX 8 ke-10
- ↑ Indonesia: Lion Air flight from Jakarta to Sumatra crashes