Բոգ յոթաբաժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոգ Յոթաբաժանից)
Բոգ յոթաբաժան
Բոգ յոթաբաժան
Բոգ յոթաբաժան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Տրիբա Gentianeae
Ցեղ Բոգ (Gentiana)
Տեսակ Բոգ յոթաբաժան (G. septemfida)
Միջազգային անվանում
Gentiana septemfida

Բոգ յոթաբաժան, բազմամյա բույս է՝ մինչև 30 սմ բարձրությամբ։ Պատկանում է բոգազգիների ընտանիքին։ Ցեղը ընդգրկում է 500 տեսակ, որից 11-ը աճում են Հայաստանում։ Յոթաբաժան բոգը հանդիպում է վերին լեռնային գոտում, մինչև մերձալպյան մարգագետինները ծովի մակերևույթից 2500-3000 մ բարձրությունների վրա։ Հայկական ՍՍՀ-ում տարածված է Աշոցքում, Լոռիում, Արագածի լեռնային զանգվածում, Ապարանում, Սևանի ավազանում, Գեղամա լեռներում, Զանգեզուրում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգականման ծաղիկները մուգ կամ բաց կապտավուն են, երբեմն՝ սպիտակավուն կամ մանուշակագույն։ Ցողունները խիտ տերևակալած են։ Հայկական ՍՍՀ-ում աճող մնացած բոլոր բոգերն էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում մշակության մեջ ներդնելու, հատկապես ալպինարիաների և քարապարտեզների ձևավորման համար։ Դրանց մի մասը երկամյա բույսեր են։ Բազմանում է թփի բաժանումով և սերմերով։ Գերադասում է ավազակավային, խոնավ հողերը։ Վատ է տանում շոգը և արեգակնային ուղղակի ճառագայթումը, ուստի և խորհուրդ է տրվում ցածրադիր վայրերում աճեցնել ստվերում և հաճախակի ջրել։ Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են թաղարներում, ձմռանը թողնելով դրանք դրսում՝ ձյան տակ կամ սառը շենքերում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում է որպես հակատենդային, ջերմությունն իջեցնող և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման միջոց։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգ յոթաբաժան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգ յոթաբաժան» հոդվածին։