Բոբ շինարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբ շինարար
Տեսակպլաստիլինային անիմացիոն ֆիլմ, անիմացիոն հեռուստասերիալներ, stop-motion animated television program? և համակարգչային մուլտֆիլմ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ, մանկական հեռուստատեսային սերիալ և կատակերգություն
ՍտեղծողՔեյթ Չապման
ՁայնագրումNeil Morrissey?, Rob Rackstraw?, Քեյթ Հարբոր, Rupert Degas? և June Whitfield?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքBBC, BBC One, BBC Two և CBeebies?
Եթերաշրջաններ19
Սերիաների քանակ298
ԸնկերությունBBC
Էկրաններին էնոյեմբերի 28, 1998-ից
դեկտեմբերի 31, 2011[2]
Սերիայի տևողություն10 րոպե
bobthebuilder.com(անգլ.)

«Բոբ շինարար» (անգլ.՝ «Bob the Builder»), բրիտանական մուլտսերիալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլին «BBC» հեռուստաընկերությունը թողարկեց «Բոբ շինարար» անվանումով մանկական տիկնիկային սերիալը։ Հաճելի և բարի հերոսներով հեռուստատեսային գունեղ շոուն այնքան դուր եկավ երեխաներին և նրանց ծնողներին, որ սերիալը ցուցադրվեց ավելի քան հարյուր երկրում, իսկ նախադպրոցական ծրագրերի վարկանիշային գնահատման տեսանկյունից ռեկորդներ սահմանեց ոչ միայն հայրենի Մեծ Բրիտանիայում, այլև Գերմանիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում։

2001 թվականին թողարկվեց ամբողջական լիամետրաժ մուլտֆիլմը, որտեղ դերերից մեկը հնչյունավորել է Էլթոն Ջոնը։ 1999 թվականից սկսած՝ վաճառվել է մուլտֆիլմի ավելի քան երկու միլիոն ձայներիզ և շուրջ հինգ միլիոն գիրք, ինչպես նաև բազմաթիվ խաղալիքներ, կրծքանշաններ և նմանատիպ իրեր[3]։

Բոբ շինարար (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին՝ սերիալի պաշտոնական ավարտից հետո, «Mattel» ընկերությունը գնեց «Բոբ շինարար» մուլտֆիլմը վերափոխելու իրավունքը, որի պրեմիերան կայացավ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին «Channel 5» հեռուստաալիքով։ Փոփոխություններ էին կրել ինչպես կերպարները, այնպես էլ գործողությունների իրականացման վայրերը. Բոբն ու իր թիմը տեղափոխվել էին աղմկոտ մեգապոլիս՝ Spring City։ CGI անիմացիան պահպանվել էր, իսկ շինարարական օբյեկտներն ու շենքերը դարձել էին ավելի մեծ ու բարդ։ Պարոն Բենթլին այժմ ուղեկցում է նոր կերպարին՝ Մեդիսոնի քաղաքապետին, իսկ նոր շինարար Լեոն միացել է Բոբի թիմին։ Հայտնվել է նաև մի քանի շինարարական նոր մեքենա, այդ թվում՝ ծանր բեռնատար[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխությունները արժանացան բնօրինակ սերիալի երկրպագուների բացասական արձագանքին[5][6]։ Նրանցից մեկը նկարագրել է նոր Բոբ շինարարին՝ իբրև «հարբեցող Քարլինգ, ով քվեարկում է Անկախության կուսակցության օգտին»։ Քննադատվել է նաև հերոսների նոր տեսքը, ովքեր այնքան իրական են, որ նմանվել են իրական մարդկանց[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Bob_the_Builder
  3. "Bob the Builder – Cast and Crew". TV.com. 28 November 1998. Archived from the original on 22 August 2011. Retrieved 10 June 2012.
  4. Campbell, Tina (2014 թ․ հոկտեմբերի 12). «Bob The Builder gets a makeover: 'WTF have they done?' asks everyone». Metro. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  5. «Why some people are very angry about the new Bob the Builder». The Independent (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Bob The Builder's Makeover Angers Fans». The Huffington Post UK. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «Boomerang UK And Cartoonito UK January 2016 Highlights - RegularCapital Website» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ շինարար» հոդվածին։