Բնածին պղինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնածին պղինձ
Copper-21991.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Cu
Նիկել-Շտրունցի դասակարգում1.AA.05[1]
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ[1]
Մոոսի կարծրություն2,75 ± 0,25
Ենթակատեգորիաcopper mineral group?[2][3] և պղինձ

Բնածին պղինձ, բնածին հանքանյութերին պատկանող տարր` Cu: բնածին պղինձը պարունակում է 97-99% Cu: Բացի դրանից, այն կարող է պարունակել Fe, Ag, Au, Zn, Pb, Hg, Bi, Sb, V, Ge[4]:

Սինգոնիան խորանարդային է, կառուցվածքը՝ կոորդինացված[4]:

Բյուրեղի տեսքը խորանարդաձև է, տասներկուանիստ, երբեմն ութանիստ: Պարզ բյուրեղներ հազվադեպ են լինում: Սովորաբար երկվորյակային սերտաճվածքներ են: Առանձնահատկություններն են՝ հարթ և մասշտաբային դենդրիտներ, հանքաշերտեր, խիտ ամուր զանգվածներ (ամենամեծ բնածինը կշռում էր 420 տոննա), փոքր միացություններ, փոշենման և գնդաձև արտազատումներ[4]:

Գույնը՝ հանքանյութի թարմ կոտրվածքում բաց վարդագույն է, փոխակերպվում է մուգ կարմիրի, իսկ հետո շականակագույնի: Ունի մետաղական փայլ, կոտրվածքը՝ կեռաձև: Ամրությունը՝ 2.5—3: Խտությունը՝ 8.4—8.9: Դյուրակուռ է: Ունի շատ բարձր էլեկտրահաղորդականություն:

Բնածին պղինձ

Բնածին պղինձը ձևավորվում է ներածին և արտածին պրոցեսներում: Նրա հետ զուգակցվում են հետևյալ հանքանյութերը՝ կուպրիտներ, ազուրիտներ, մալաքիտներ, քրիզոկոլաների, տենորիտների: Հարստացվում է հիմանակնում ֆլոտացիայի եղանակով: Ամենաամեծ ծննդավայրը գտնվում է Վերին լճում (ԱՄՆ)[4]: Ռուսաստանում հսկայական ծննդավայրերից է Ուդոկանսկի ծծնդավայրը Անդրբայկալյան երկրամասում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 mineralienatlas
  2. Back M. E., Mandarino J. A. Fleischer’s Glossary of Mineral Species 2008 — 10 — Tucson: The Mineralogical Record, 2008.
  3. Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Малая горная энциклопедия. В 3 т. = Мала гірнича енциклопедія / (На укр. яз.). Под ред. В. С. Белецкого. — Донецк: Донбасс, 2004. — ISBN 966-7804-14-3
  5. Copper: Copper mineral information and data