Բյուզանդ Տեր-Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Բյուզանդ Տեր-Պապյան
Ծնվել է1890
ԾննդավայրՍեբաստիա, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրԷնդիրես, Շապին Կարահիսարի գավառ, Սեբաստիայի նահանգ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան դե­ղա­գոր­ծա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունդեղագործ


Բյուզանդ Տեր-Պապյան (կամ Տերպապյան, Տեր-Պապիկյան, 1890, Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ- 1915, Էնդիրես, Շապին Կարահիսարի գավառ, Սեբաստիայի նահանգ), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1890 թվականին Սեբաստիայի նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում։ 1912 թվականին ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան դեղագործական վարժարանը։ Դեղագործ է աշխատել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։ Սպանվել է 1915 թվականին Սեբաստիայի նահանգի Շապին Կարահիսարի գավառի Էնդիրես ավանում՝ 25 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։