Բլուր-բնակատեղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլուր-բնակատեղիներ, հնագույն (նոր քարի և պղնձի դարերի) բնակատեղիներ, որոնք առաջացել են հարթության վրա՝ շինարարական շերտերի մնացորդների կուտակումներից։ Հում աղյուսից շինված հին բնակարանները հարթվել են և նրանց մնացորդների վրա կառուցվել նորերը, որի հետևանքով բնակատեղիները արհեստականորեն ձեռք են բերել բլրի տեսք։ Մշակութային շերտերի խորությունը, կապված բնակության տևողության հետ, հասնում է 1-20 մ։ Բլուր-բնակատեղիները նախորդել են հնաքաղաքներին և հաջորդել հին քարեդարյան կայանների։ Կառուցվել են գետերի, լճերի և աղբյուրների մոտ ու չեն ունեցել պարիսպներ։ Բլուր-բնակատեղիներ բնորոշ են Առաջավոր Ասիայի հարթավայրային շրջաններին։ Քանի որ բլուր-բնակատեղիները պարունակում են մոխրի շերտեր, երբեմն անվանվում են «մոխրաբլուրներ» (պարս.՝ «քյուլթափա»)։ Հայաստանում կան մի շարք բլուր-բնակատեղիներ (Շրեշբլուր, Մոխրաբլուր և այն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 456