Բլատինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլատինա

Բլատինա, կարմիր գինու խաղողի տեսակ, հիմնականում աճեցվել է Բոսնիա և Հերցեգովինայի Հերցեգովինայի շրջանում: Այն ունի ֆունկցիոնալ իգական ծաղիկ (ավտոստերջ), և այդ պատճառով այն մշտապես մշակվում է այլ տեսակների տնկադաշտերում, ինչպիսիք են Alicante bouschet-ը (Kambuša), Merlot-ը և Trnjak-ը, որը միաժամանակ փոշոտում է բլատինային: Սերմնավորման ժամանակահատվածում անձրևի պատճառով կարող է ձախողվել պտուղներ տալը, արդյունքում այն կոչվում է praznobačva (դատարկ տակառ): Բլատինայից կարող է ստացվել 12-13.5% ալկոհոլով, 5-7 գ/լ ընդհանուր թթվայնությամբ, 25-32 գ/լ մզվածքով չոր կարմիր գինի: Այն ունի մուգ սուտակի կարմիր գույն:

Հնեցվելով և′ չժանգոտվող պողպատից, և′ կաղնե տակառներում, բլատինան հաճախ ցուցադրում է հոտեր և համային տեսականի, որոնք համեմունքի և սուրճի վրա են հիմնված: Երկար հնեցումը հանգեցնում է նաև չոր շոկոլադի բուրմունքների[1]:

Արտադրությունը կենտրոնացած է Մոստարի հարավում գտնվող Չիտլուկ, Մեջուգորյե, Լյուբուշկի և Չապլինա քաղաքների շրջակայքում[1]:

Մշակման տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլատինան աճեցվում է գրեթե բացառապես Արևմտյան Հերցեգովինայում, ի տարբերություն Արևելյան Հերցեգովինայի, որն անբարենպաստ է բլատինի աճեցման համար: Արևելյան Հերցեգովինայում հիմնականում մշակում են Vranac կարմի խաղողի սորտեր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Miquel Hudin & Elia Varela Serra (2011), Vinologue Herzegovina, Vinologue, pp. 75, ISBN 978-0-9837718-1-4, http://www.vinologue.com/books/herzegovina/ 
  2. Raško Vlastelica, Dušan Jelić: A building block of Herzegovina Wine Report 2013. In: WINES of BALKANS, 14. November 2013. Abgerufen am 14. Oktober 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]