Բլանկա Կանալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլանկա Կանալես
Ծնվել էփետրվարի 17, 1906(1906-02-17)
ԾննդավայրԽայույա, Պուերտո Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 25, 1996(1996-07-25) (90 տարեկանում)
Մահվան վայրԽայույա, Պուերտո Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Puerto Rico.svg Պուերտո Ռիկո
ԿրթությունUniversity of Puerto Rico?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՊուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցություն

Բլանկա Կանալես (իսպ.՝ Blanca Canales, ծննդյան անունը` Blanca Canales Torresola[1], փետրվարի 17, 1906(1906-02-17), Խայույա, Պուերտո Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ - հուլիսի 25, 1996(1996-07-25), Խայույա, Պուերտո Ռիկո, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), պուերտոռիկացի ազգայնական, մանկավարժ: 1931 թվականին համալրել է Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության շարքերը և օգնել կազմավորելու Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության կանանց թևը՝ «Ազատության դուստրերը»:

Որպես Խայույայի Ազգայնական կուսակցության առաջնորդ՝ նա իր տանը զենք էր պահում, որն օգտագործվել է ընդդեմ Միացյալ Նահանգների՝ կղզում իշխելու 1950 թվականի ապստամբության ժամանակ: 1950-ական թվականների Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության ապստամբությունների ժամանակ Կանալեսը ղեկավարել է շարժման անդամներին և երեք օրվա ընթացքում վերահսկողության տակ վերցրել քաղաքը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանալեսը ծնվել է Պուերտո Ռիկոյի լեռնային Խայույա համայնքում քաղաքական ակտիվիստների ընտանիքում: Գրող, քաղաքագետ Նեմեսիո Կանալեսի կրտսեր քույրն է: Հայրը եղել է Պուերտո Ռիկոյի Միացյալ կուսակցության անդամ, պայքարել է կղզու անկախության համար: Մայրն ամուր կամքի տեր կին էր, ով ոգևորում էր երեխաներին մտածելու իրենց մասին[2]: Պատանի տարիքում Կանալեսն այլ ազգերի և նրանց հերոսների մասին բազմաթիվ գրքեր ու պատմություններ է կարդացել: Հաճախ հորն ուղեկցել է քաղաքական հանդիպումների ժամանակ, ոգեշնչվել ելույթներով, դրոշակ թափահարելով և հայրենասիրական եռանդով: Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Խայույայում[2]:

1924 թվականին հոր մահից հետո մայրը տեղափոխվել է Պոնսե: Կանալեսը սովորել է Պոնսեի ավագ դպրոցում, 1930 թվականի մայիսին Պուերտո Ռիկոյի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան: Նախքան համալսարանն ավարտելը մասնակցել է համաժողովի, որտեղ հանդես է եկել Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության նախագահ Պեդրո Ալբիսու Կամպոսը և տպավորվել է նրա քարոզած անկախության իդեալներով: Նույն տարում կրկին վերադարձել է համալսարան, որտեղ մասնակցել է սոցիալական աշխատանքի դասընթացների[2]:

Ազգայնական կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայույա վերադառնալով` Կանալեսն աշխատում է տեղի գյուղական դպրոցում: 1931 թվականին միանում է Ազգայնական կուսակցությանը, ակտիվ գործունեություն ծավալում Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության կանանց ճյուղի «Ազատության դուստրերի» ձևավորման գործում: 1940-ական թվականներին Կանալեսի ակտիվ քաղաքական գործունեությունը սահմանափակվում է, քանի որ աշխատանքի բերումով շարունակ ճամփորդում էր Սան Խուանից դեպի Պոնսե[2]:

Երբ Կանալեսը միացավ կուսակցությանը, 1930-ական թվականներին ԱՄՆ-ի կողմից նշանակված կառավարության և ազգայնականների միջև մի շարք թշնամական իրադարձություններ ծավալվեցին: 1936 թվականին Ալբիսու Կամպոսը ձերբակալվեց, և 1937 թվականի մարտի 31-ին տեղի ունեցան Պոնսեի տխրահռչակ ջարդերը: 1947 թվականին Ալբիսու Կամպոսն ազատ արձակվեց բանտից:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պուերտո Ռիկոյի Մայագուես քաղաքի Խայույայի ապստամբությանը նվիրված հուշարձանի վրա փակցվել է հուշատախտակ` ի հիշատակ Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության կին ակտիվիստների: Կանալեսի անունը գրված է հուշատախտակի երրորդ հատվածի երկրորդ տողում:
Հուշատախտակ` ի հիշատակ Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցության կին ակտիվիստների

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "War Against All Puerto Ricans: Revolution and Terror in America’s Colony"; Author: Nelson Antonio Denis; Publisher: Nation Books (April 7, 2015); ISBN 1568585012; ISBN 978-1568585017.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. This name uses Spanish naming customs: the first or paternal family name is Canales and the second or maternal family name is Torresola.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Anonymous, "Blanca Canales", Peace Host website (Spanish), n.d.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]