Բիր դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիր դղյակ
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորBirr?
Երկիր Իռլանդիա
Ճարտարապետական ոճՎիկտորիանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Birr Castle Վիքիպահեստում

Բիր դղյակ (անգլ.՝ Birr Castle), մեծ դղյակ Իռլանդիայի Օֆալի դքսության Բիր քաղաքում։ Հանդիսանում է 7-րդ կոմս Ռոսսի աթոռավայրը և այդ պատճառով հասանելի չէ այցելությունների համար[1], թեև հողերը և այգիները բաց են հանրության առջև։

Դղյակի տարածքում նաև գտնվում է Իռլանդիաի պատմության գիտական կենտրոնը, թանգարանը նվիրված է իռլանդական գիտնականների անցյալին, նաև նրանց ներդրումները աստղագիտությանը և փիլիսոփայությանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերևս 1170 թվականին այստեղ եղել է Օ՛քերոլների անգլո-նորմանական ամրոցը (իռլանդերեն՝ Éile Uí Chearbhaill)[3]:

1620 թվականին Չառլզ ՕՙՔերոլի մահից հետո Բիր Դղյակի 1,277 ակր (5,2կմ²) տարածքն անցնում է Լորենս Պարսոնսին։ Պարսոնսը նույն վայրում նոր դղյակ կառուցելու նպատակով անգլիացի քարագործների է հրավիրում։ Նոր շենքը կառուցվելու էր ոչ թե Օ՛քերոլների Սև դղյակի տեղում, այլ դրա դարպասի մոտ գտնվող պահակային տնակի տեղում։ Տնակի բոլոր կողմերն անկյունագծով ֆլիգելներ են ավելացվում, որոնք էլ արդյունքում ձևավորում են կառույցի ներկայիս գծագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BirrCastle.com — Դղյակի մասին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  2. BirrCastle.com — Ирландский Центр Исторической Науки(չաշխատող հղում)
  3. իսկ ավելի ուշ տասնյոթերորդ դարում Օ՛քերոլի ընտանիքը ղեկավարեց այդ տարածքում, հայտնի էր Էլե Օ՛քերոլ անունով BirrCastle.com Արխիվացված 2012-01-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիր դղյակ» հոդվածին։