Բիրկին (պայուսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույն «Բիրկին»

Պայուսակ «Բիրկին» (անգլ.՝ Birkin bag), Hermès առևտրական նշանի կանացի պայուսակի հայտնի մոդել։ Անվանվել է հայտնի բրիտանացի դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինի անվամբ։

Պայուսակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիրկին» պայուսակի արժեքը տատանվում է 9-150 հազար դոլարի սահմաններում։ Պայուսակներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են։ Դրանց պատրաստման համար օգտագործում են Ավստրալիայից ներկրված ոչխարի, կովի, կոկորդիլոսի, ջայլամի կաշվետեսակներ։ Մետաղյա բոլոր դետալները միշտ պատրաստվում են թանկարժեք մետաղներից, հաճախ՝նաև ոսկուց։ Պայուսակի ստանդարտ արժեքը առանց վաճառքի հարկերի 9000 ամերիկյան դոլար է, բայց կախված օգտագործված նյութերից կարող է հասնել վեցանիշ թվերի։ Պայուսակը գնելու համար պետք է հերթագրվել և սպասել մի քանի ամսից մինչև տարի, և երբեմն էլ ավելի[1]։ 2011 թվականին Դալասում աճուրդով, 203150 դոլարով Բիրկին պայուսակ է վաճառվել, մեկ այլ՝ 242 ադամանդով զարդարված պայուսակ վաճառվել է 185000 դոլարով[2][3]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագման վարկածներից մեկը պնդում է, որ 1984 թվականին դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինինի և «Hermes» նորաձևության տան գլխավոր դիզայների նստելատեղերը, պատահականորեն, գտնվել են կողք կողքի։ Երբ նրանց զրույցի ընթացքում խոսք է բացվել պայուսակներից, Բիրկինը դժգոհել է այն բանից, որ այդպես էլ իրեն չի հաջողվել գտնել իր իդեալական պայուսակը։ Դիզայները սիրալիր խոստացել է ուղղել այդ սխալը։ Որոշ ժամանակ անց պատրաստի պայուսակը բերել են Բիրկինի տուն[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]