Բիրամա Նդոյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիրամա Նդոյե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ 1994, մարտի 27
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Սիոն
Համար 34
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-մինչ հիմա Շվեյցարիա Սիոն 92 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բիրամա Նդոյե (մարտի 27, 1994(1994-03-27)[1], Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, Սիոն ակումբի կիսապաշտպանն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկել է զբաղվել սենեգալական «Էտուալ Սպորտիվ Դակար» ակումբում։ Կարիերայի զարգացման համար որոշել է տեղափոխվել Եվրոպա։ Պայմանագիր է ստորագրել շվեյցարական «Սիոն» ակումբի հետ, սակայն նրանով հետաքրքրված էին նաև իտալական «Պարման» և «Էմպոլին»։

2013 թ․ մայիսի 25-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Սիոնի կազմում, երբ թիմը մրցում էր «Տուն» ակումբի հետ[2]։ Մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը ևս 2 հանդիպում է անցկացնում Սիոնի կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանում ավելի հաճախ է դուրս գալիս խաղադաշտ։

2014 թ․ նոյեմբերի 2-ին Շվեյցարիայի առաջնությունում կարողանում է խփել իր առաջին գոլը[3]։ 2014/15 մրցաշրջանը սենեգալցու համար դարձավ ամենահաջողվածը կարիերայի ընթացքում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցեց առաջնության 27 հանդիպումների և 5 գավաթային խաղերի։ Մրցաշրջանի վերջում ստացած վնասվածքը խանգարեց Նդոյեին բարելավելու իր արդյունքները և մասնակցելու գավաթի եզրափակիչ խաղին, որում Սիոնը կարողացավ հաղթել Բազելին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեյցարիայի գավաթակիր ֊ 2014/15

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սիոն 2012/13 3 0 0 0 3 0
2013/14 23 0 2 0 25 0
2014/15 27 1 5 0 32 1
2015/16 0 0 0 0 0 0
Ընդամենը 53 1 7 0 60 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Sion vs. Thun 0-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Sion vs. Aarau 2-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]