Բիշոպի օղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիշոպի օղակն արևի շուրջը Իսլանդիայում գտնվող Էյաֆյալայոկուլ հրաբխի հրաբխային մոխրի պատճառով: Լուսանկարված է Լեյդենից (Նիդեռլանդներ), 2010 թվականի մայիսի 18-ին

Եպիսկոպոսի օղակ կամ Բիշոպի օղակ (Bishop's Ring), ցրված դարչնագույն կամ կապտավուն լուսապսակ, որը դիտվում է արևի շուրջ։ Այն սովորաբար նկատվում է մեծ հրաբխային ժայթքումներից հետո։ Բիշոպի օղակի դիտման առաջին գրանցումը կատարել է Հոնոլուլուի վերապատվելի Եպիսկոպոս Սերենո Էդվարդսը[1], 1883 թվականի օգոստոսի 27-ին Կրակատոա հրաբխի ժայթքումից հետո[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակատոա հրաբխի հսկա պայթյունը մթնոլորտ է նետել հսկայական քանակությամբ փոշի և ցնդող գազեր։ Սուլֆատային աերոզոլները մնալով ստրատոսֆերայում՝ մի քանի տարի առաջացրել են գունավոր արևածագներ և մայրամուտներ։ Այս օղակի առաջին դիտարկումը հրապարակվել է 1883 թվականին՝ նկարագրվելով որպես «թույլ լուսապսակ» արևի շուրջ։ Եպիսկոպոս Սերենո Էդվարդսը դիտել է այդ երևույթը 1883 թվականի սեպտեմբերի 5-ին. երևույթը հետագայում անվանակոչվեցլ է նրա անունով և դարձել շվեյցարացի օդերևութաբան Ալբերտ Ռիգենբախի 1886 թվականի պրոֆեսորական ատենախոսության (Habilitationsschrift) թեման[3]։

Նկարագրություն և պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտարկումների մեծ մասի համաձայն օղակի ներքին եզրը սպիտակավուն կամ կապտավուն սպիտակ է, իսկ արտաքինը՝ կարմրավուն, դարչնագույն կամ մանուշակագույն։ Օղակով պարփակված տարածքը զգալիորեն ավելի լուսավոր է, քան նրա շրջակայքը։ Դրսի կարմիրի հետ գույների հաջորդականությունից կարելի է եզրակացնել, որ այս երևույթը առաջանում է դիֆրակցիայի հետևանքով, քանի որ հալոները միշտ ունեն իրենց կարմիր մասը ներսից[4]։ Օղակի շառավիղը միջինում մոտ 28° է, բայց այն կարող է տատանվել 10°-ից 30°-ի սահմաններում՝ կախված փոշու չափից[5]։ Առավելագույնը 30°-ը բավականին մեծ շառավիղ է, որը կարող է առաջանալ միայն փոշու շատ փոքր մասնիկներով (0,002 մմ), որոնք բոլորը պետք է լինեն մոտավորապես նույն չափի։

Պարզվել է, որ հրաբխային ժայթքումներից ստացված ծծմբային միացությունների աերոզոլները հանդիսանում են Բիշոպի օղակի էֆեկտի աղբյուրը[5][6]։ Պինատուբո լեռան ժայթքումից հետո Ճապոնիայում երկար ժամանակ նկատվել է Բիշոպի օղակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A brief biography of the Reverend Sereno Edward Bishop (with photo) appears on pages 171–172 of: Kevin Hamilton (2012) "Sereno Bishop, Rollo Russell, Bishop's Ring and the discovery of the "Krakatoa easterlies"," Արխիվացված 2012-10-22 Wayback Machine Atmosphere-Ocean, vol. 50, no. 2, pages 169–175.
  2. See:
    • Bishop, Sereno E. (17 January 1884) "Letters to the Editor: The remarkable sunsets," Nature, 29: 259–260; on page 260, Bishop mentions a purple ring around the sun.
    • S.E. Bishop also mentions observations of a "lilac or chocolate" ring around the sun on page 129 of: Rev. Sereno E. Bishop (1886) "The origin of the red glows," American Meteorological Journal, vol. 3, pages 127–136, 193–196.
    • Krakatoa Committee of the Royal Society [of London], The Eruption of Krakatoa and Subsequent Phenomena (London, England: Harrison and Sons, 1888). See: Part IV., Section I.(E) The large corona round the sun and moon in 1883-4-5, generally known as "Bishop's ring." by Mr. E. Douglas Archibald, pages 232–263.
  3. Albert Riggenbach (1886). Beobachtungen über die Dämmerung, insbesondere über das Purpurlicht und seine Beziehungen zum Bishop'schen Sonnenring (Observations regarding the twilight, particularly regarding the purple light and its relation to the Bishop's ring around the sun). Basel: H. Georg's Verlag. էջեր 105.
  4. Առաջին մարդկանցից, ովքեր ճանաչել են, որ Բիշոպի օղակը փոշու մասնիկների կողմից արևի լույսի ցրման արդյունք էր, շվեյցարացի ֆիզիկոս Էդուարդ Հագենբախ-Բիշոֆն է եղել։ Տե՛ս՝ Ֆրանսուա-Ալֆոնս Ֆորել (1884) «"La couronne solaire de l'été de 1884"» (1884 թվականի ամառվա արևային պսակը), Archives des Sciences physiques et naturelles, շարք 3, vol. 12, էջ 173–184; տես հատկապես էջ 182, որտեղ Ֆորելն ասում է, որ պսակը չի համապատասխանում 22° հալոյին, որն առաջանում է սառցե բյուրեղների միջով բեկվելով։
  5. 5,0 5,1 Asano, S. (1993) "Estimation of the size distribution of Pinatubo volcanic dust from Bishop's Ring simulations." Geophysical Research Letters 20(6): 447–450.
  6. Kenneth Sassen, Thomas Peter, Beiping P. Luo, and Paul J. Crutzen (1994) "Volcanic Bishop’s ring: evidence for a sulfuric acid tetrahydrate particle aureole," Applied Optics 33: 4602–4606.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]