Բիլոնային մետաղադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիլոնային մետաղադրամներ ( ֆր.՝ billon), ոչ լիարժեք (մանրադրամային, կրեդիտային) մետաղադրամներ, որոնց գնողունակությունը գերազանցում է նրանց մեջ պարոնակվող մետաղի արժեքին[1][2]։ Ավելի նեղ իմաստով դրանք այնպիսի մետաղադրամներն են, որոնցում ազնիվ մետաղների (ոսկու կամ արծաթի) կազմում է փոքր մասը, իսկ լիգատուրան՝ մեծ մասը[1]։ Ավելի նեղ իմաստով՝ արծաթե մետաղադրամներ 500-րդ կամ ավելի ցածր հարգի, որտեղ լիգատուրային մետաղի դերում, որպես կանոն, հանդես է գալիս պղինձը[3]։

Բիլոն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարում Ֆրանսիայում «բիլոն» (ֆր.՝ billon) բառով անվանում էին որպես մետաղադրամ չհատված ազնիվ մետաղը, այսինքն ոսկին կամ արծաթը ձուլակտորի տեսքով կամ նույնիսկ ամբողջովին չմշակված տեսքով։ Անգլիայում այն տրանսֆորմացվեց հասկացության (ներդրումային, քաշային մետաղադրամ)։ Ֆրանսիայում, ինչպես նաև շատ այլ երկրներում (մասնավորապես Ռուսաստանում) 15-րդ դարում «բիլոն» բառը սկսեց նշանակել համաձուլվածք ազնիվ մետաղի աննշան պարունակությամբ [4], ավելի նեղ իմաստով՝ պղնձի և արծաթի համաձուլվածք, որտեղ արծաթի պարունակությունը կազմում է 50 %-ից պակաս («սպիտակ պղինձ»)[3][1]։

Բիլոնային մետաղադրամների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլոնը կիրառվում էր մետաղադրամների պատրաստման համար (բիլոնային մետաղադրամն այդ իմաստով՝ արծաթե մետաղադրամ 500-ից պակաս հարգով), ինչպես նաև զարդերի պատրաստման համար։ Հայտնի են բիլոնային մետաղադրամներ, որոնք հատվել են մ.թ.ա. 6-5 դարերում Փոքր Ասիայում, Լեսբոս կղզում և որոնք պարունակում էին 40 % արծաթ և 60 % պղինձ։ Այն բիլոնային մետաղադրամների պատրաստումը, որոնց լիգատուրային համաձուլվածքի մեջ գերակշռում էր պղինձը, մեծ թափ ստացավ Հռոմեական կայսրությունում (դենարիաներ, անտոնինիաներ), հասնելով իրենց գագաթնակետին Գալիեն կայսրի ժամանակ (253-268 թթ)։ Որպես մաշվածության հետևանք բազմաթիվ բիլոնային մետաղադրամներ պատրաստվում էին միջին դարերում։ Ըստ մետաղի գույնի տարբերում էին սպիտակ (լատին․՝ argentum album) և սև մետաղադրամներ (լատին․՝ argentum nigrum), համապատասխանաբար բարձր (օրինակ պրահյան գրոշ) և ցածր հարգի (չեխական դենարի)[3][1][5][6]։

Ռուսական կայսրությունում 1867-ից մինչև 1917 թվականները 5,10,15 և 20 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամները հատվում էին բիլոնից 50% արծաթի պարունակությամբ (մինչև 1867 թվականը այդ մետաղադրամները թողարկվում էին 868 կամ 750 հարգի արծաթից)[7]. ՌԽՖՍՀ-ում (ավելի ուշ ԽՍՀՄ-ում) 1921-ից մինչև 1931 թվականները 10, 15 և 20 կոպեկ մետաղադրամները նույնպես թողարկվում էին բիլոնից (500 հարգի արծաթ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]