Բթամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բթամարտ
Թիմ մեծ2
Թիմ փոքր2
 Thumb war Վիքիպահեստում

Բթամարտ, երկու հոգով խաղացվող խաղ, որտեղ բութ մատները օգտագործվում են կռիվ նմանակելու համար[1]։ Խաղի նպատակն է «պառկեցնել» հակառակորդի բութ մատը, հաճախ՝ մինչև տասը հաշվարկով[2][3]։ San Francisco Chronicle ամսագիրը խաղն անվանել է «մարտական արվեստների մինի գոլֆ»[2]։

Խաղապրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողները կանգնում են դեմառդեմ և յուրաքանչյուրը մեկնում է իր ձախ կամ աջ ձեռքը «բութ մատները վեր»[4], իսկ նրանց ձեռքերը կապում են այնպես, որ յուրաքանչյուր խաղացողի մատները ոլորվում են մյուս խաղացողի մատների շուրջը։ Խաղացողները չեն կարող օգտագործել մատներից որևէ մեկը, բացի բութ մատից, հակառակորդի բութ մատը պառկեցնելու համար։ Խաղն ունի մի քանի մարտավարություն, ինչպիսին է "playing possum"-ը, որի նպատակն է նշանառել ոչ թե եղունգը, այլ՝ բթամատի ֆալանգային հոդը[3], արագ հարված հասցնելը և հակառակորդի հոգնելուն սպասելը[5]։ Տարբերակները ներառում են բթամատներով «խոնարհվել»-ը, «համբուրել»-ը կամ երկուսը միաժամանակ մարտից առաջ, միաժամանակ երկու ձեռքով բթամարտ կամ գաղտագողի հարձակումներ, որի ժամանակ թույլատրվում է օգտագործել ցուցամատը[6]։ Խաղացողները կարող են նաև կիրառել «նապաստակի փոս» մարտավորությունը՝ բթամատը թաքցնելով սեփական ափի մեջ՝ մոտալուտ պարտությունից խուսափելու համար։ Այս լրացումները ընտրովի են և պարտադիր չէ ներառել խաղի կանոններում։

Խաղը սովորաբար սկսվում է, երբ երկու խաղացողներն էլ արտաբերում են՝ «Մեկ, երկու, երեք, չորս, ես հայտարարում եմ բութ մատի պատերազմ» խոսքերը, ինչի ժամանակ բթամատները անցկացնում են միմյանց վրայով[7]։ Խոսքը երբեմն շարունակվում է՝ «Հինգ, վեց, յոթ, ութ, փորձիր բթամատդ ուղիղ պահել» կամ «Հինգ, վեց, յոթ, ութ։ Բացեք ձեր բթամատի դարպասը»[8]։ Բոստոնի տարածաշրջանային տարբերակն է՝ «հինգ, վեց, յոթ, ութ, բացե՛ք պատերազմի դարպասները»։ Հարավային Ամերիկայում մեկնարկային երգը «ésta es la pulseada china» է, ինչպես Ֆրանսիայում՝ «un, deux, trois, bras de fer chinois» («սա չինական բազկամարտն է»)։ Նոր Զելանդիայում ասվում է՝ «Ոլոռ, ոլոռ, մեկ, երկու, երեք, ես քեզ պատերազմ եմ հայտարարում»։

Անցկացվում են բթամարտի կանանց և տղամարդկանց աշխարհի պաշտոնական առաջնություններ[9], որոնց ամեն տարի մասնակցում են բթամարտիկներ ամբողջ աշխարհից։ Կան խաղերի պաշտոնական կանոններ[10], և մենամարտերը անցկացվում են ձեռքով պատրաստված փայտե բթամարտի ռինգի ներսում՝ առավելագույնը 3 ռաունդների ընթացքում։ Նախկին հաղթողները եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իռլանդիայից, Լեհաստանից և Մեծ Բրիտանիայից։ Տղամարդկանց բթամարտի աշխարհի ներկայիս քառակի չեմպիոն Փոլ Բրաուզը դեռ անպարտելի է և հաղթել է 2016[11], 2017[12] 2018[13] և 2019[14] թվականների բթամարտի աշխարհի առաջնություններում։ Նրա զոքանչը՝ Ջանեթ «Նեննի-Թումբ» Քոլմանը բթամարտի կանանց ներկայիս աշխարհի չեմպիոնուհին է[15]։ Աշխարհի առաջնությունները չեղարկվել են 2020, 2021 և 2022 թվականներին՝ COVID-19 համաճարակի պատճառով, սակայն 2023 թվականի առաջնությունը տեղի է ունենալու Նորվիչում[16]։ Բթամարտի աշխարհի առաջնությունը փոխարինեց բթամարտի բրիտանական առաջնությանը, որն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին Լոուստոֆտ քաղաքում[17]։ Հայտնի մարդիկ, ովքեր մասնակցել են բթամարտի աշխարհի առաջնությանը, Ռորի Մակգրաթն ու Ուիլ Մելլորն են՝ որպես իրենց շոուի մաս՝ Rory and Will: Champions of the World[18]:

Ամերիկացի ծովայինը Աֆղանստանում բթամարտ է խաղում տեղացի տղայի հետ:

Լոնգ Այլենդում անցկացվել են նաև բթամարտի մրցութային հանդիպումներ[19], իսկ 826 Valencia հիմնադրամը անցկացնում է բթամարտի ամենամյա մրցույթ, որը երեք անգամ հաղթել է San Francisco Chronicle գրքի խմբագիր Օսկար Վիլլոնը[20]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Մեյլերը զբաղվում էր բթամարտով[21]։ Հեղինակ և հումորիստ Փոլ Դևիդսոնը պնդում է, որ իր պապը՝ Բեռնարդ Դևիդսոնը, հորինել է բթամարտը 1940-ական թվականներին[22]։ Ամերիկացի հեղինակ Ջուլիան Քյոնիգը պնդում էր, որ հորինել է բթամարտը 1936 թվականին՝ որպես ճամբարական Գրեյլոք ճամբարում[23]։ 2011 թվականին Ռորի Վան Բելլիսը հիմնադրել է բթամարտի աշխարհի առաջնությունը և հանդիսանում է վերջինիս ներկայիս ղեկավարը[24]։

Բթամարտի ռինգը խաղալիք է, որն օգտագործվում է բթամարտի համար[25]։ Խաղացողները մտցնում են իրենց բութ մատները հակառակ կողմերում և անցնում խաղի բուն պրոցեսին։

Բթամարտի ռինգ

Հատկանշական բթամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի Ավստրալիայի դաշնային ընտրությունների համար քարոզարշավի ժամանակ ընդդիմության առաջնորդ Բիլ Շորտենին բթամարտի մարտահրավեր նետեցին Darwin's Hot 100 ռադիոկայանի Danii & Jake հաղորդման ուղիղ եթերում[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dieleman, Hans; Huisingh, Don (2006). «The Potentials of Games in Learning and Teaching About Sustainable Development» (PDF). Journal of Cleaner Production: 18. ISSN 0959-6526.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Villalon, Oscar (2003 թ․ դեկտեմբերի 8). «1, 2, 3, 4, I declare a thumb war». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 Villalon, Oscar (2006 թ․ դեկտեմբերի 3). «THE SEMI-SWEET SCIENCE One, two, three, four. I declare ...». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Beard, Polly (2009 թ․ հունիսի 27). «Games to play in your tent on rainy days». The Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Orr, Elizabeth (2006 թ․ նոյեմբերի 22). «THUMBS UP!». Columbus Dispatch. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  6. Collard, Mark (2005). No props: great games with no equipment. Project Adventure, Inc. էջ 218. ISBN 0-934387-05-2.
  7. Gunter, Veronika Alice; Meyer, Clay (2005). The Ultimate Indoor Games Book: The 200 Best Boredom Busters Ever!. Lark Books. էջ 128. ISBN 1-57990-625-7.
  8. Haslam, Nick (2004). Relational models theory: a contemporary overview. Routledge. էջ 374. ISBN 0-8058-5356-1.
  9. «World Thumb Wrestling Championships 2023 - Thumb War» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  10. «Thumb Wrestling Rules - World Thumb Wrestling Championships 2023» (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ հուլիսի 6. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  11. World Thumb Wrestling Championships | Tesco Mobile (անգլերեն), Վերցված է 2023-01-11-ին
  12. «Thumbs wrestle for world title». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  13. Victorious reigning champion husband and wife are officially the two best thumb wrestlers (անգլերեն), Վերցված է 2023-01-11-ին
  14. «Family wins World Thumb Wrestling Championships». BBC News (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  15. «Bog snorkelling and thumb wrestling: Weird world championships in the UK - CBBC Newsround» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  16. «Enter World Thumb Wrestling Championships - World Thumb Wrestling Championships 2023» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  17. «Drayman crowned British thumb-wrestling champion». www.telegraph.co.uk. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  18. «My5». www.channel5.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  19. Ketcham, Diane (1987 թ․ նոյեմբերի 29). «LONG ISLAND JOURNAL». New York Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  20. Mankiewicz, Josh (2007 թ․ մարտի 26). «A real thumbs up for helping kids write well». NBC News. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. «A Letter From The Publisher». TIME. 1973 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  22. «Who Invented The Game Thumb War». Words for my enjoyment. 2007 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  23. «This American Life: Origin Story». 2009 թ․ հունիսի 9.
  24. Baum, Julie (2017 թ․ նոյեմբերի 24). «Rory Van Bellis: The head of World Thumb Wrestling, who have recently had their 9th championship | Talk Radio Europe» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  25. Tweney, Dylan (2009 թ․ սեպտեմբերի 30). «Pocket Players: 13 Great Portable Games». Wired.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. «Bill Shorten is challenged to a thumb war». Australian Broadcasting Corporation. 2019 թ․ ապրիլի 18.

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Villalon, Oscar (2006). The Way Of The Thumb. San Francisco: 826 Valencia. ISBN 0-9790073-1-3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  • Mayer, Andy; Becker, James (1983 թ․ հունվարի 9). The Official Book of Thumb Wrestling. Illustrated by Carl Muller. Workman Publishing Company. ISBN 0-89480-363-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]