Jump to content

Բեցիբուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարջերի
Բնութագիր
Երկարություն525
Ավազանի մակերես11 800 կմ² և 49 000 կմ²
ԱվազանՍուրբ Լավրենտիոսի ծովածոց/Ատլանտյան օվկիանոս
Ջրահոսք
Բարձրություն0 մ
Գետաբերանի տեղակայումՄարջերի–Ֆորկս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերIkopa River? և Mananara River?
ԵրկիրԿանադա
ԵրկրամասՆոր Շոտլանդիա
Ջրահավաքանհայտ

Բեցիբուկա (հնց.՝ Բետսիբոկա[1] և Բետզիբոկա[2]), գետ Մադագասկար կղզու հյուսիսարևմտյան մասում։ Երկարությունը 525 կմ է։ Այն կղզու խոշորագույն գետն է։ Հայտնի է իր կարմիր-շագանակագույն գույնով, որը բացատրվում է մեծ քանակությամբ նստվածքներով, որ գետը տանում է դեպի ծով։

Աշխարհագրություն և օգտագործում կենցաղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեցիբուկան սկիզբ է առնում կղզու կենտրոնական մասի լեռներում, Անտանանարիվու նահանգի հյուսիսում։ Գետն առաջանում է Ամպարիխիբե և Դզաբու գետերի միաձուլումից, ապա հոսում է դեպի հյուսիս։ Մաևատանանա բնակավայրից ոչ հեռու դուրս է գալիս հարթավայր և ընդունում (ձախից) իր ամենամեծ վտակի՝ Իկուպա գետի ջրերը։ Այդտեղից մինչև Կամուր գետի հետ միաձուլման վայրը՝ Ամբատուբուենի բնակավայրի մոտ (40 կմ հատվածի վրա), գետի հոսանքի երկայնքով տեղակայված են բազմաթիվ փոքր լճեր։ Մարուվուայ բնակավայրի կողքին Բեցիբուկան թափվում է Մոզամբիկի նեղուցի Բումբետուկա ծովախորշ՝ ձևավորվելով դելտա։ Ծովախորշից դուրս եկող ճանապարհին Մախաձանգա նավահանգստային քաղաքն է։

Գետը նավարկելի է գետաբերանից 130 կմ հեռավորության վրա, իսկ ներքևի հատվածում կան բրնձի դաշտեր[3]։

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեցիբուկի և Բումբետուկա ծովախորշի կազմած դելտան տիեզերքից

Բեցիբուկայի կապույտ-շագանակագույն ջրերն էկոլոգիական աղետի նշան են։ Արևադարձային անտառի զանգվածային ծառահատումը, որը կղզու միակ բնական ծածկույթն էր, զգալիորեն արագացրել է հողի էրոզիայի գործընթացը նրա հյուսիսարևմտյան մասում[3]։ Վերջին 50 տարիների ընթացքում մշակելի-ոռոգովի հողերի և արոտավայրերի յուրացումը հանգեցրել է նրան, որ լվացվող հողերի ծավալը, որոնց մեծ մասը երկաթով և այլումինով հարուստ հողեր են, կղզու որոշ հատվածներում մեկ հեկտարի վրա հասել է 250 տոննայի։ Դա գրանցված առավելագույն ցուցանիշն է ողջ աշխարհում։

Գետի կողմից բերվող նստվածքները կուտակվում են գետաբերանում և արագացնում Բումբետուկա ծովախորշի տիղմակալումը։ 1947 թվականին Մաղաձանգա քաղաքի նավահանգստային կառույցները տեղափոխվեցին ներքին ափ, որպեսզի օվկիանոսային նավերը չխրվեն ծանծաղուտի մեջ[4]։

2009 թվականի հունվարին երկու հաջորդական արևադարձային ցիկլոններ Բեցիբուկայում առաջացրին ջրհեղեղ. գետը խիստ վարարեց և ափամերձ լճերը լցվեցին տիղմով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бетсибока // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909.
  2. «Бетзибока». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 «Sediment Laden Drainages» (անգլերեն). Институт исследования Луны и планет, USRA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  4. «Earth from Space» (անգլերեն). NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  5. «Betsiboka River Floods, Madagascar-January 2009» (անգլերեն). NASA Image of the Day. 30 марта 2009. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.