Jump to content

Բերիմբաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերիմբաու
Տեսակփայտե
Որակավորումմոնո-հետերոքորդային երաժշտական ​​աղեղներ՝ միացված ռեզոնատորով, առանց թյունինգի հանգույցի
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ311.121.221
կավակուինյո

Բերիմբաու[1](պորտ.՝ berimbau), միալար հարվածային գործիք է՝ ծագումով Բրազիլիայից։ Բերիմբաուի արմատները դեռյևս լիովին ուսումնասիրված չեն, թեև ամենայն հավանականությամբ այն ունի Աֆրիկյան արմատներ։ Բերիմբաուն սերտ կապված է բրազիլական մարտարվեստ կապոեիրայի հետ, ինչպես նաև համարվում է Կանդոմբլե ավանդույթի մի մաս։

Գոյություն ունի երեք տեսակի բերիմբաու, որոնք տարբերակվում են տոներով. գունգա (ցածր տոն), մեդիու (միջին տոն) և վիոլա (բարձր տոն)։ Ժամանակակից կապոեիրայի դպրոցներում օգտագործում են բոլոր երեք տեսակի բերիմբաուները, բայց կապոեիրա ռեժիոնալում օգտագործել են միայն գունան։

Բերիմբաուն կազմված է կաբասայից (ռեզոնանսային դդում), վեռգա (ձող, որի վրա ձգում են լարը), արամե (լար), դոբռաու (կոպեկ) կամ պեդրա (քար) (սեղմում են լարին, ձայնի փոփոխության համար), կաշիշի (կապված զամբյուղ, որը նվագելու ժամանակ լրացուցիչ ձայն է արձակում) և բակետներ (փայտիկ, որով ձայն են արձակում)։

Լսել բերիմբաու կարելի է այստեղ Ռիթմ Անգոլա. (ogg ֆորմատով, 17 վայրկյան, 174 ԿԲ)։

Բերիմբաու նվագող երաժիշտ

Կապոեիրայի խաղի ժամանակ օգտագործվում են բերիմբաուի երեք ձայներ. բաց (տոն), փակ (ծին) և խշշացող (չ)։

Բաց ձայնը հասնում է լարին հարվածելիս, երբ դոբռաուն չի դիպչում լարին։ Փակ ձայնը հասնում է լարին ուժեղ հպված դոբռաուի պայմաններում (բերիմբաուն հնչում է բարձր)։ Խշշացող ձայնը հասնում է, երբ դոբռաուն հազիվ է դիպչում լարին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերիմբաու» հոդվածին։