Jump to content

Բերենիսե Կեսադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերենիսե Կեսադա
իսպ.՝ Berenice Quezada
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1993(1993-09-28) (30 տարեկան)
ԾննդավայրՌամա, Կարիբյան Ավազանի Հարավային ափի Ինքնավար Մարզ, Նիկարագուա
Քաղաքացիություն Նիկարագուա
Մասնագիտությունմոդել
 Berenice Quezada Վիքիպահեստում

Բերենիսե Քսույամի Կեսադա Հերերա (իսպ.՝ Berenice Xuyami Quezada Herrera, սեպտեմբերի 28, 1993(1993-09-28), Ռամա, Կարիբյան Ավազանի Հարավային ափի Ինքնավար Մարզ, Նիկարագուա), նիկարագուացի մոդել և ընդդիմադիր գործիչ, «Միսս Նիկարագուա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող, որի շնորհիվ մասնակցել է «Միսս Տիեզերք 2017» միջազգային մրցույթին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերենիս Կեսադան ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 28-ին Ռամա քաղաքում (Նիկարագուա)[1]։ Կեսադան ավարտել է հյուրընկալության և զբոսաշրջության բաժինը և ունի բակալավրի կոչում[1]:

2017 թվականի մարտին Կեսադան դարձել է «Միսս Նիկարագուա» գեղեցկության մրցույթի հաղթող[2][3]։ Ազգային մրցույթում հաղթանակը Կեսադային թույլ է տվել մասնակցել «Միսս Տիեզերք 2017» միջազգային մրցույթին, որի արդյունքներով Քեսադան չի ընդգրկվել լավագույն 16-ում։

2021 թվականի օգոստոսի 2-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Կեսադան առաջադրվել է ընդդիմադիր "Քաղաքացիները հանուն ազատության" կուսակցության կողմից որպես երկրի փոխնախագահի թեկնածու[4]։ Օսկար Սոբալվարոն առաջադրվել է որպես երկրի նախագահի թեկնածու[4]։ 2021 թվականի օգոստոսի 3-ին Կեսադան ձերբակալվել է իր տանը և ենթարկվել տնային կալանքի։ Կեսադային արգելվել է առաջադրվել պետական պաշտոններում և մեղադրվել ահաբեկչության մեջ՝ երկրի ազատության պակասը քննադատելու համար[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Galo, Abigail (2021-07-28). «Berenice Quezada será la fórmula presidencial de Óscar Sobalvarro en CxL». Radio Corporacion (իսպաներեն). Վերցված է 2021-07-28-ին.
  2. Galo, Abigail (2021-07-28). «Berenice Quezada será la fórmula presidencial de Óscar Sobalvarro en CxL». Radio Corporacion (իսպաներեն). Վերցված է 2021-07-28-ին.
  3. «Berenice Quezada es la nueva Miss Nicaragua». El Nuevo Diario. 2017-03-25. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2017-10-23-ին.
  4. 4,0 4,1 Galo, Abigail (2021-07-28). «Berenice Quezada será la fórmula presidencial de Óscar Sobalvarro en CxL». Radio Corporacion (իսպաներեն). Վերցված է 2021-07-28-ին.
  5. «Nicaragua: Ortega opponent becomes eighth election candidate to be arrested».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերենիսե Կեսադա» հոդվածին։