Բերդյանսկի երկրագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերդյանսկի երկրագիտական թանգարան
Տեսակթանգարան և տեղական թանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԲերդյանսկ (քաղաք, Ուկրաինա)
ՎայրԲերդյանսկ (քաղաք, Ուկրաինա)
Հասցեпр.Перемоги,14, Бердянськ
Հիմնադրվել է1929
Կայքbkm.zp.ua(ուկր.)
Քարտեզ
Քարտեզ

Բերդյանսկի երկրագիտական թանգարան, թանգարան Բերդյանսկ քաղաքում։ Տեղակայված է Հաղթանակի պողոտա 14 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1929 թվականին քաղաքային վարչության շենքում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը ավերվեց, ցուցանմուշների մի մասը ոչնչացավ, իսկ մյուս մասը տարհանվեց։ 1944 թվականին թանգարանը վերսկսեց իր աշխատանքը Պ. Պ. Շմիդտի այգում գտնվող առանձին շենքում։ 1958 թվականին տեղափոխվեց նոր հասցե՝ Հաղթանակի պողոտա 14, որտեղ էլ մինչ օրս գտնվում է։

1977-1978 թվականներին թանգարանը կապիտալ վերանորոգվեց, վերակառուցվեց, կատարվեց ռեէքսպոզիցիա, ինչի արդյունքում կառուցվեց մեկ ցուցասրահ, գիտական աշխատակիցների աշխատասենյակ և դրամարկղ։ Երկրագիտական թանգարանն զբաղեցնում է տվյալ հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկը։ 1983 թվականին ֆոնդերի պահպանման համար առանձնացվեց հատուկ շինություն Աշխատանքի պողոտա 47 հասցեում, որը հետո ընդլայնվեց։

Շմիդտի թանգարան

1980 թվականին բացվեց Երկրագիտական թանգարանի մասնաճյուղը՝ Պ. Պ. Շմիդտի հիշատակի տուն-թանգարանը (Շմիդտի փողոց 8), 1985 թվականին՝ «Սխրանք» (ռուս.՝ «Подвиг») թանգարանը, որտեղ պահվում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցանմուշներ։ 2003 թվականի սեպտեմբերի 17-ին գործկոմի № 477 որոշմամբ կառուցվեց թանգարանի նոր մասնաճյուղ՝ «Բերդյանսկի պատմության թանգարանը», որը գտնվում է Դյումինի փողոց 15 հասցեում և զբաղեցնում է 557 մ² տարածք (բացվել է 2005 թվականի սեպտեմբերի 17-ին)[1]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագիտական թանգարանում և Պ. Պ. Շմիդտի հիշատակի տուն-թանգարանում ցուցադրված են նմուշներ բաց երկնքի տակ։

Հաշվառման և պահպանության տակ է գտնվում հիմնական ֆոնդի 44 573 միավոր և գիտաօժանդակ ֆոնդի 24 307 միավոր թանգարանային առարկա։

Պոլովեցյան կանայք

Հավաքածուն ներառում է պահպանվող 11 խումբ՝ սկսած հնագիտությունից մինչև հիմա։ Թանգարանն ունի Պոլովեցյան կանանց քարե մեծ հավաքածու և սկյութական շրջանի որոշ նմուշներ (մ.թ.ա. IV դար

Երկրագիտական թանգարանի ցուցադրությունը բաղկացած է մի քանի բաժնից՝ մինչխորհրդային, խորհրդային, հետխորհրդային, ծայրամասային բնություն և ցուցասրահ։ Ցուցասրահում գործում են մշտական ցուցադրություններ՝ նվիրված ուկրաինացի բանաստեղծ, ազգագրագետ Տրոֆիմ Աբրամովիչին և Վասիլի Կրավչենկոյին։

Մեծ աշխատանք է տարվում ուկրաինական ազգային ավանդույթների վերականգնման ուղղությամբ. ստեղծվել է «XIX դարի ուկրաինական քրիստոնեական տնակի ինտերիերը» խորագրով ցուցադրություն, որում ներառված են թանգարանային ներկայացումներ ազգային և կրոնական օրացույցով։

Ամեն տարի գիտական աշխատակիցները մշակում են թեմատիկ նոր էքսկուրսիաներ և դասախոսություններ, դաս-էքսկուրսիաներ։ Մշակվել և իրականացվում է քաղաքում անցկացվող քայլերթային էքսկուրսիա։

Քաղաքի բազմազգությունն արտացոլվում է թեմատիկ ցուցադրություններում. «Հույները Բերդյանսկում», «Բուլղարները Տավրիում», «Պատմություն և այժմեականություն» և այլն։ Էքսկուրսիաներն անցկացվում են երեք լեզվով՝ ուկրաիներեն, ռուսերեն և բուլղարերեն։

Թանգարանի նորարությունը դրսևորվում է աշխատանքի տարբեր ձևերում՝ թանգարանային ներկայացումներ, շարժական ցուցադրություններ էքսկուրսիաների ուղեկցությամբ, պատմաերաժշտական ծրագրեր, քաղաքի պատմության մասին հեռուստատեսային էքսկուրսիաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]