Բերդի դենդրոպարկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սորան (այլ կիրառումներ
![]() | |
Տեսակ | Q12360795? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բերդ |
Հիմնվել է | 1962 |
Բերդի «Սորաններ» դենդրոպարկ, Հայաստանի Հանրապետության չորս դենդրոպարկերից մեկը, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում[1]։ Տեղակայված է քաղաքի հարավային բարձունքում, զբաղեցնում է 62,17 հա հողարածք, ծովի մակարդակից 1050-1090 մետր բարձրության վրա։
Գտնվում է ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1962 թվականին Շամշադինի շրջկոմի քարտուղար, Հայկական ԽՍՀ Անտառպետկոմի նախագահ Հրանտ Ավագյանի ջանքերով, ով եղել է նաև «Ջրվեժ» անտառպարկի հիմնադիրը[1]։
Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 110 ծառաթփատեսակներից[2]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես նշվում է մասնագիտական հետազոտություններում, դենդրոպարկը, գտնվելով Բերդի հարավային բարձունքում, մշտապես մաքուր օդ է մատակարարում քաղաքին, ինչը պայմանավորված է քաղաքի քամու վարդի վերլուծությամբ։ Այս տարածքում ծովի մակարդակից ունեցած բարձրացման հետ մեկտեղ ավելանում է մթնոլորտային տեղումների քանակը։ Եղանակի անկայունության դեպքում՝ թե տաք և, թե ցուրտ շրջանում, ամպրոպային անձրևներից առաջ քամիները գերազանցապես փչում են հարավարևմտյան ուղղություններից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Խալաթյան Ա. Դենդրոպարկերի հիմնադրումը, աշխարհագրական տարածումը և էկոլոգիական նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում
- ↑ «ԱՊՀ» ծառաթփատեսակների տեսակային կազմ, 2016