Բերդաձոր, գետակ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Երկճղի ժայռի արևմտյան կողմից և Արենի գյուղի հյուսիսային մասում միանում մայր գետին։ Երկարությունը 7 կմ է[1]։ Գետի հովտում, Արենի գյուղից 2 կմ հարավ–արևելք անցնում է համանուն կիրճով, երկարությունը 2 կմ է։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 22 — 150 էջ։