Բերգ (պանիր)
Բերգ | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր և լվացած կեղևով փափուկ պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Կաթ | կովի կաթ |
Բերգ (ֆր.՝ Bergues), կովի կաթից պատրաստված ֆրանսիական կիսափափուկ պանիր, որն իր անունը ստացել է ֆրանսիական համանուն քաղաքի պատվին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերգ պանրի մասին ամենավաղ գրառումը, որը թվագրվում է 1554 թվականով, հայտնաբերվել է Բերգի քաղաքային արխիվում։ 1804 թվականի տվյալներով Ֆրանսիայի 25 մունիցիպալիտետներում կար 188 արտադրող։ 2004 թվականին ստեղծվել է Բերգ պանիր արտադրողների ասոցիացիան, որը զբաղվում է այս պանրի պաշտպանությամբ ու առաջխաղացմամբ։ Այս կազմակերպության նպատակներից մեկը АОС սերտիֆիկատ ստանալն էր[1]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի պատրաստման համար օգտագործվում է Կարմիր Ֆլամանդական կոչվող կովերի տեսակի կաթը[2]։ Պահպանման գործընթացը կարող է տևել 2-3 շաբաթից մինչև երկու ամիս: Հասունացման շրջանում պանիրը պարբերաբար լվանում են տեղական գարեջուրով կամ աղաջրով[3][4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլուխների քաշը և չափերը կարող են տարբեր լինել՝ կախված կոնկրետ արտադրողից: Որպես կանոն, դրանք պանրի սկավառակներ են, որոնք կշռում են մինչև 2 կիլոգրամ, ունեն 20-30 սանտիմետր տրամագիծ, մոտ 6 սանտիմետր բարձրություն և մոտ 350 գրամ քաշ: Գլուխը ծածկված է վարդագույն-նարնջագույն հարթ և խոնավ կեղևով, բորբոսի թեթև շերտով: Կեղևի տակ կա կրեմագույն առաձգական մարմին՝ կենտրոնում փոքր անցքերով[3][5]։
Պանիրն ունի սուր և կծու, սակայն փափուկ և քաղցր կաթնային համ, ինչպես նաև բավականին վառ բուրմունք: Օգտագործվում է որպես սովորական խորտիկ և տապակած, իսկ քերած վիճակում օգտագործվում է տարբեր ուտեստների վրա ցանելու համար։ Որպես ըմպելիք՝ բերգի հետ զուգակցում են տեղական գարեջուրը կամ «Beaujolais»-ի թեթև կարմիր գինիները[6]։
Պանրի հիմնական հատկանիշներից է ցածր յուղայնությունը (15-20%), ուստի այն պատկանում է այսպես կոչված «թեթև պանիրների» կատեգորիային[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Берг (Bergues)» (ռուսերեն). «Сыры Франции». Արխիվացված է օրիգինալից 2016-09-11-ին. Վերցված է 2016-12-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Породы молочных коров во Франции» (ռուսերեն). fromages-france.com. Արխիվացված է օրիգինալից 2017-04-14-ին. Վերցված է 2016-12-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 Джульет Харбатт, 2012, էջ 35
- ↑ Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 136
- ↑ «Берг» (ռուսերեն). gastronom.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2016-12-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 6,0 6,1 «Берг» (ռուսերեն). «Сыры Франции». Արխիվացված է օրիգինալից 2017-01-20-ին. Վերցված է 2016-12-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джульет Харбатт Лучшие сыры мира. — М.: Издательство «BBPG», 2012. — 352 с. — ISBN 978-5-93679-168-0