Բերգենի տաճար
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Բերգենի տաճար նորվ.՝ Bergen domkirke | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | լյութերական տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բերգեն, Հորդլանդ |
| Դավանանք | լյութերականություն |
| Թեմ | Բերգենի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1150 |
| Ներկա վիճակ | Գործող |
| Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
| Առաջնորդ | Բիշոփ Հալվոր Նորդհաուգ |
| Նվիրված | Օլաֆ II Հարալդսոն |
| Ճարտարապետ | Քրիստիան Քրիստիե Պիտեր Անդերսեն Բլիսկ (1880 վերակառուսում) |
| Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
| Հիմնադրված | 1181թ.-ից հետո |
| Շինանյութ | Քար |
![]() | |
![]() | |
| 60°23′38″ հս․. լ. 5°19′50″ ավ. ե.HGЯO | |
Բերգենի տաճար (նորվ.՝ Bergen domkirke), լյութերական տաճար Նորվեգիայի Բերգեն քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Ենթարկվում է Նորվեգիայի եկեղեցու Բերգենի թեմին։ Առաջին հիշատակությունը թվագրվում է 1181 թվականին սուրբ Օլաֆ անունով։ Տաճարում կարող են տեղավորվել միանգամից 1000 մարդ։
Նորվեգիայի Հոկոն IV թագավորի օրոք եկեղեցու տեղում գործել է մենաստան, որը տաճարի կառուցման ընթացքում ներառվում է վերջինիս ենթակառուցվածքի մեջ։ Տարբեր տարիներին հրդեհի հետևանքով այրվել է 1248 և 1270 թվականներին և կրկին վերականգնվել։ 1463 թվականին կրկին այրվում է, սակայն այս անգամ չի վերականգնվում մինչև 1550-ական թվականները։ Չնայած կիսավեր վիճակին՝ եկեղեցին 1539 թվականին ստանում է տաճարի կարգավիճակ։
1623 և 1640 թվականների հրդեհից հետո տաճարը վերականգնվել է և ստացել ներկայիս տեսքը։ Գմբեթի ցիցը տեղադրվել է հենց այդ ժամանակ իրականացված շինարարության ժամանակ։ Ճարտարապետ Քրիստիան Քրիստին և Պիտեր Անդերսեն Բլիսկը 1880 թվականի վերնորոգման ժամանակ վերականգնել են եկեղեցու ներսի միջնադարյան տեսքը։
1665 թվականին Բերգենի ափերին տեղի ունեցած անգլո-հոլանդական ճակատամարտի ժամանակ թնդանոթի արկը դիպչել է տաճարի պատին, որը մինչ օրս պահպանվում է նույն տեղում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bergen Cathedral Արխիվացված 2011-08-25 Wayback Machine — histos.no(նորվ.)(անգլ.)

