Բեշթաու
Բեշթաու | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ստավրոպոլի երկրամաս |
Լեռնաշղթա | Կովկասյան լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1402 մետր |
Բեշթաու (ռուս.՝ Бештау), հնգագագաթ հրաբխային լեռ Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում, Պյատիգորսկ քաղաքի մոտ։ Բարձրությունը 1400 մ է։ Կազմված է տրախիտներից և լիպարիտներից։ Լանջերն անտառածածկ են, գագաթը՝ անտառազուրկ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն ունի թուրքական ծագում․ թուրքերենից բառացի նշանակում է «հինգ լեռ» (կազմված է բեշ (թուրքերեն՝ beş) «հինգ» և թաու (թուրքերեն՝ tau) «լեռ» բառերից)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 397)։ ![]() |