Բենիսանոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենիսանոյի ամրոց
Muralla de Benisanó
Նկարագրություն
Տեսակշենք
Տեղագրություն39°36′48″ հս․ լ. 00°34′42″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորBenissanó?
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Murallas de Benisanó Վիքիպահեստում

Բենիսանոյի ամրոց (իսպ.՝ Muralla de Benisanó), ամրոց Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Կամ դե Տուրիայի (իսպ.՝ Campo del Turia) համանուն բնակավայրի մոտ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է հին մուսուլմանական ֆերմայի բնակել տան տեղը, որը գրավել էր Պեդրո 3-րդի կողմից 1277 թվականին Խուան դե Պռոհիտա (իսպ.՝ Joan de Próxita): Մինչև 15-րդ դարը այն պատկանել է Լիրիային, 1408 և 1576 թվականներին երկու վայրերում էլ եղել են զինված բախումներ։

15-րդ դարի ընթացքում ամրոցի սեփականատերերն են եղել Վիլարրասա դե Կավանիլլես (իսպ.՝ Vilarrasa de Cavanilles) ընտանիքը, որոնց տան անդամները համալրում էին Վալենսիայի իշխանության մարզպետների և գուբերնատորների թիվը։

1528 թվականին ամրոցի պատերի ներսում բնակվող մավրիտանացիները այնքան էին հզորացել, որ ապստամբություն են բարձրացնում։

Հին ամրոցի պատերի ճարտարապետությունը նման է հետագայում 8-9-րդ դարերում կառուցված ամրոցի[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ձևավորվել է քիչ թե շատ շրջանաձև շրջապատված տարածք և ունեցել է երկու անկյունային աշտարակներ։ Որոնց պահպանված հատվածների մեծ մասը գտնվում է ամրոցին մոտ։ Ինչպես նաև լավ պահպանված են ամրոցի հարակից տարածքում գտնվող բնակելի տարածքները, որոնք հայտնի են Պորտալ դե Լիրիա (իսպ.՝ Portal de Liria) անունով, որոնք իրար հետ կապված են ճանապարհով։ Յուրաքանչյուրի դիմաց գտնվում է կամարատիվ աշտարակ, որոնց դռները բացվում են դեպի ներս[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]