Բեյթ Ալֆա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բեյթ Ալֆա
ԵրկիրԻսրայել Իսրայել
Բեյթ Ալֆա (ազգային պարկ) (Իսրայել)##
Բեյթ Ալֆա (ազգային պարկ) (Իսրայել)

Բեյթ Ալֆա (ազգային պարկ) (եբրայերեն՝ בית אלפא‎), հնագիտական հուշարձան Իսրայելում՝ Բյուզանդական Պաղեստինի շրջանի հնագույն սինագոգի մնացորդներով (մոտ մ․թ․ա․ 6-րդ դարի) և ազգային պարկով, որը տեղակայված է Գիլբոա սարի հյուսիսային լանջերին՝ Բեյթ Շեանի մոտ՝ Իսրայելում[1] և գտնվում է Իսրայելի բնության և պարկերի վարչության հսկողության ներքո[2]։

Սինագոգը հայտնաբերվել է 1928 թվականի վերջին և պեղվել է 1929 թվականի սկբին։ Սինագոգի հետազոտության արդյունքները հրապարակվել են 1932 թվականին։ Մեկ այլ հետազոտություն 1962 թվականին անցկացրել է Հնությունների վարչությունը։ Սինագոգի ավելի վաղ շինության մնացորդները հավանաբար թվագրվում են մ․թ․ա․ 5-րդ դարով․ հայտնաբերվել են հնագույն խճանկարյին ծածկույթի մնացորդներ։ Մասնագետների գնահատականներով ավելի վաղ սինագոգը, որը թվագրվում էր մ․թ 6-րդ դարով, ավերվել է 749 թվականի երկրաշարժի հետևանքով կամ նույնիսկ ավելի վաղ։ Խճանկարային հատակին ընկած շինության մնացորդները հետագայում պաշտպանել են այն մթնոլորտային ազդեցություններից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինագոգի մնացորդները հայտնաբերվել են 1928 թվականին Գիլբոայի լեռնաշղթայի ստորոտից Հեֆցիբ համայնք ջուր տեղափոխելու համար ջրանցքի փորման ժամանակ։ Քանի որ չի գտնվել ոչ մի հիշատակում այս շրջանում հրեական բնակավայրերի մասին, սինագոգը անվանվել է հարևան համայնքի անունով՝ Բեթ Ալֆա։ 1929 թվականի սկզբին Էլազար Սուքենիկը Երուսաղեմի հրեական համալսարանի հանձնարարությամբ սկսել է հնագիտական պեղումներ[3]։ Պեղումները տևել են 7 շաբաթ, որից հետո հայտնաբերվել են կրող պատերի խճանկարային ծածկույթի մնացորդները[4]։ 1929 թվականի ապրիլին՝ անձրևային եղանակների ավարտից հետո, ժողովուրդը սկսել է հավաքվել Բեյթ Ալֆայում խճանկարը տեսնելու համար[5], բայց խճանկարը պետության կարգադրությամբ փակվել էր դեռևս մայիսի սկսզբին[6]։ 1930 թվականի սկզբին սինագոգը պեղվել է ամբողջ կառուցվածքով, խճանկարի պաշտպանության համար ապահովվել է պետական ֆինանսական հովանավորություն[7]։ Շինությունը 1930 թվականի հունիսին՝ Շավուոտ տոնի նախօրյակին, տրվել է Երուսաղեմի հրեական համալսարանին[8]։

Պեղումների երկրորդ փուլը, որը սկսվել է 1962 թվականին և հովանավորվում էր Իսրայելի հնությունների վարչության կողմից, լրացուցիչ հետազոտել է սինագոգին շրջապատող բնակավայրերը[1]։

Բացի այդ, 36 բյուզանդական մետաղադրամներից գանձը հայտնաբերվել է աբսիդի ոչ մեծ խոռոչում[9]։

Ճարտարապետոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյթ Ալֆայի սինագոգի ճարտարապետական մնացորդները ցույց են տալիս, որ երբեմն սինագոգը իրենից ներկայացրել է երկհարկանի բազիլիկ շինություն՝ բակով, նախասրահով և աղոթասրահով[1][10]։ Աղոթասրահի առաջին հարկը կազմված էր կենտրոնական նավից` 5,4 մետր լայնությամբ, աբսիդից, որը ծառայել է որպես Տորայի տապանի, բիմայի՝ բարձրացված հարթակ, որի վրա կարդացել են Տորայի թղթագլանը և նստարաններից[11]։ Տորայի տապանը աբսիդում կենտրոնացված է դեպի հարավ-արևմուտք՝ Երուսաղեմի ուղղությամբ։

Նվիրված գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային մուտքը ունի երկու նվիրված գրություններ՝ արամեերեն և հունարեն։ Չնայած արամեերեն գրությունը մասամբ քանդված է, նրա ներկայությունը ցույց է տալիս, որ սինագոգը կառուցվել է հռոմիացի կայսր Հուստինիանոսի օրոք, հնարավոր է՝ Հուստիանոս Ա-ի (մ․թ․ 518–527 թվականներին) և ֆինանսավորվել է հանրային նվիրատվությունների հաշվին[12][13]։ Հունարեն գրությունը շնորհակալություն է հայտնում արհեստավորներ «Մարիանոսին և նրա որդի Հանինին», որոնք նաև նշվել են որպես հարևան Բեյթ Շեան սինագոգի կառուցողներ[12][14]։ Գրությունը գտնվում է առյուծի և գոմեշի, որոնք սինագոգի խորհրդանշական պահապաններն են, երկու կողմերում[15]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնապատկեր սինագոգի ներսից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Avigad, "Beth Alpha", Encyclopaedia Judaica, 190.
  2. «Bet Alfa Synagogue National Park» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «מה מצאו בבית אלפא - דבר, 06/01/1929» (եբրայերեն). Давар. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  4. «ירושלים - דבר, 13/03/1929» (եբրայերեն). Давар. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  5. «עוידעל ביכנ"פ בית אלפ* - דבר, 18/04/1929» (եբրայերեն). Давар. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  6. «דבר, 06/05/1929» (եբրայերեն). Давар. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  7. «מי יבנה את הבנץ על ביהכני'ס בבית אלפא - דבר, 12/01/1930» (եբրայերեն). Давар. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «חנוכת הבני?על בית הכנסת בבית־אלפא - דבר, 05/06/1930» (եբրայերեն). Давар. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  9. Winter, Dave; Matthews, John Israel Handbook. — Footprint Travel Guides, 1999. — С. 646. — ISBN 1-900949-48-2
  10. Hachlili, Jewish Art and Archaeology in Late-Antiquity, 232–33
  11. Hachlili, Jewish Art and Archaeology, 182.
  12. 12,0 12,1 Avigad, "Beth Alpha", Encyclopaedia Judaica, 192.
  13. Sukenik, Beth Alpha, 43–46.
  14. Sukenik, Beth Alpha, 47.
  15. Sukenik, The Ancient Synagogue of Beth Alpha, 42.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյթ Ալֆա (ազգային պարկ)» հոդվածին։